Երևան, 17.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Արվեստի տված հուզմունքը մարդուն ազնվացնում, որակական փոփոխությունների է ենթարկում». Հայկ Պետրոսյան

ՖՈՏՈ
Life.panorama.am-ը գրում է.
 
Նախօրեին կայացավ  կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ» ֆիլմի պրեմիերան, որը նվիրված է Արցախի հերոսներին և Անկախության 25-ամյակին: Ֆիլմի գլխավոր հերոսներից մեկին մարմնավորել է  դերասան Վարդան Պետրոսյանի որդին՝ երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանը:
 
Life.panorama.am-ի հետ զրույցում Հայկը պատմեց, որ նշեց, որ «Կյանք ու կռիվ» ֆիլմն իր համար առաջին քայլերն է կինոյի ասպարեզում: «Ես նորեկ եմ կինոասպարեզում ու սա ընդամենը 2-րդ ֆիլմն էր, որտեղ իմ մասնակցությունն ունեցա: Այս առումով պետք է շեշտեմ, որ ինձ համար մեծ երջանկություն էր հենց առաջին քայլերն անել նման պրոֆեսիոնալ անձնակազմի հետ, այստեղ բոլորն իրենց գործի գիտակներն էին, ընդ որում բոլորն ասելով նկատի ունեմ ռեժիսորից մինչև ադմինիստրատոր, հենց համատեղ պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ է, որ էկրաններ բարձրանալու առաջին իսկ օրից մարդիկ խոսում են ֆիլմի բարձր որակի մասին, ինչպիսին, կարծես թե, դեռ չի եղել հայկական կինոարտադրության մեջ»- նշեց Հայկ Պետրոսյանը:
 

 
Թեև նկարահանման ժամանակ Հայկը կոտրել է քիթը, սակայն նաև հումորով է վերհիշում այդ դրվագը. «Նկարահանման ընթացքում ծեծկռտուքի կադրեր կան, որն իրականացնելիս որպես Կոմիտասում մեծացած ու կռիվների միջով անցած տղա՝ սրտիս շատ էի մոտ ընդունել, որի արդյունքում կոտրեցի քիթս ու որոշ վնասվածքներ ստացա, իհարկե Փառք Աստծո, լուրջ վնասվածքներ չեղան: Ֆիլմի նկարահանումները շատ ուրախ, հուզիչ ու հետաքրքիր անցան, անգամ տեսարաններ կային, երբ նկարահանման ժամանակ ամբողջ անձնակազմը հուզվում էր. գիտեմ, որ ֆիլմը դիտելիս ևս այդ հուզմունքը փոխանցվում է հանդիսատեսին, ինչը շատ կարևոր է արվեստում, ի դեպ՝ հուզվել ասելով նկատի չունեմ արտասվելը, արվեստի տված հուզմունքը մարդուն ազնվացնում, որակական փոփոխությունների է ենթարկում»:
 
Անդրադառնալով իր կերպարին՝ Լևոնին, ով չորս ընկերներից մեկն է ֆիլմում, և որին բախտ է վիճակվում ամուսնանալ սիրած աղջկա հետ, Հայկ Պետրոսյանը պատմեց. «Ինչպես արդեն հայտնի է՝ ֆիլմի գլխավոր հերոսները չորս ընկերներն են, որոնցից երեքը սիրահարված են երրորդ ընկերոջ քրոջը, ու միայն իմ կերպարին՝ Լևոնին, հաջողվեց ամուսնանալ այդ աղջկա հետ: Սակայն, թե որքանո՞վ երջանիկ դարձավ Լևոնը՝ ամուսնանալով աղջկա հետ, ով սիրում է իր ընկերոջը, արդեն հարցի մյուս կողմն է, որի պատասխանը տրվում է ֆիլմի երկրորդ մասում: Լևոնը դրական կերպար է, նա բազմաֆունկցիոնալ տղա է, օրինակ, եթե իր ընկերներից ամեն մեկն ունեն գլխավոր մի գիծ իրենց բնավորության մեջ, ապա նրա մեջ մի քանի այդպիսի գծեր կան»:
 

 
Դերասանի խոսքով՝ իր համար ֆիլմը առանձնահատուկ նշանակություն ունի. «Առաջին բանը, որ ֆիլմում կարևորվում է, անկախությունն է ու թե ինչ գնով է ձեռք բերվել այդ անկախությունը, որը դարձավ 25 տարեկան: Այսօրվա Հայաստանում շատերի կարծիքով մենք  արժանի ժառանգորդներ չենք այն մարդկանց համար, ովքեր իրենց կյանքն ու զավակներին տվեցին այդ անկախության դիմաց, բայց ֆիլմը ցույց է տալիս, որ դա այնքան էլ այդպես չէ: Ֆիլմում շատ կարևոր դաստիարակչական դրվագներ կան հատկապես երիտասարդ սերնդի համար, կան կերպարներ, ովքեր իրենց տեսակով արդեն սովորեցնող են, ի դեպ՝ ծառայության տարիներին ինքս բախտ եմ ունեցել իրական կյանքում շփվել Արցախյան ազատամարտին մասնակցած հրամանատարների հետ, ովքեր կենդանի հերոսներ են»,- նշեց Հայկը:
 
Անդրադառնալով վերջին օրերին իր  թողարկած «Պոմիդորով ձվածեղ» կոչվող կատակ–երգի տեսահոլովակին՝ Հայկը նշեց. «Այսօր շատ են ռոմանտիկ երգերն ու ես որոշեցի, որ սկզբնական շրջանում հանդես գամ նման կատակ-երգերով: «Պոմիդորով ձվածեղ»-ը երկար ժամանակ է, ինչ երգում եմ, շատերն էին այն սիրում ու որոշեցի ձայնագրել և տեսահոլովակով ներկայացնել: Ինքս կատակասեր, ռոմանտիկ տղա եմ, այնպես որ սկզբում կատակն առաջ կտանք, հետո նոր քայլ առ քայլ կանցնենք ռոմանտիզմին»:
 

 
Հարցին, թե ո՞ւմ միտքն էր տեսահոլովակը նկարահանել մեկ դուբլով և արդյոք դա դժվար չէ՞ր իրականացնել, երգիչ-դերասանը նկատեց. «Մեկ դուբլով տեսահոլովակ նկարահանելն իմ միտքն էր, որն իրականացրի ռեժիսոր Մարիամ Գևորգյանի հետ, բայց սա չենք արել տարբերվելու համար: Ես պարզապես ուզում էի, որ նման չլինի ստանդարտ տեսահոլովակներին, փոխարենը լինի սկետչի նման ու այդպիսով էլ ավելի հետաքրքրի դիտողներին: Առաջին հայացքից թվում է, թե շատ հեշտ է նման տեսահոլովակ նկարահանելը, բայց իրականում այն շատ բարդ էր, քանի որ մեկ կիքսի պատճառով ստիպված պետք է ամբողջը կրկին նկարահանես: Ինչևէ, 20 անգամ տանջվելուց հետո ստացվեց այս տեսահոլովակը, որն ի ուրախություն ինձ, արդեն դրական արձագանքներ ունի»:

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Գեղարքունիքի Ծաղկունք գյուղում գայլերի hարձակման հետևանքով 250-ից ավելի գառ ու ոչխար է uատկել 49-րդ տիտղոսն ու համաշխարհային ռեկորդներ. Մեսսիի հոբելյանական գոլն օգնեց «Ինտեր Մայամի»-ին նվաճել Չեմպիոնների գավաթը ԱԳՆ-ի առևտրի առարկան այս ընթացքում Հայաստանի հողերն են եղել. Նարեկ ԿարապետյանՀույս ունենք, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը կհասնեն խաղաղության. Թուրքիայի ՊՆ Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ»ԵՊՀ-ն ազգային ինքնության և հայրենասիրության պահպանման կարևորագույն կառույց է․ Մենուա ՍողոմոնյանԵրևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան Ադրբեջանը պատերազմում է մեր ինքնության դեմ, իսկ դուք ինքնիշխան հեզությամբ լռում եք․ Սյուզաննա Ավետիսյանը՝ ՔՊ-ինԱՄՆ-ում հավանություն են տվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնող օրինագծին 9 գոլ, 3 նշանակված 11-մետրանոց մեկ խաղում, «Բարսելոնա»-ն հաղթել է «Ռասինգ»-ին Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 17-ին Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ»Պարույր Հովհաննիսյանը պաշտոնապես ավարտել է ECOSOC-ի փոխնախագահի պաշտոնում իր գործունեությունը Կոնգրեսն ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու մասին օրինագիծը «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» խորագրով միջազգային համաժողովին հանդես եմ գալիս ելույթով․ Փաշինյան Հյուսիսային Կորեան մեղադրել է Միացյալ Նահանգներին և նրա դաշնակիցներին միջուկային պատերազմի ներուժի կուտակման մեջ Մեքսիկայի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնա «Եղբայրս աշխույժ էր, ճարպիկ, ընկերասեր ու շփվող». Վահագն Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»Թրամփը հայտարարել է, որ Իրանը ձգտում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ Հայ հոգևոր առաջնորդներն ու Թրամփը քննարկել են խաղաղությանն առնչվող հարցեր Նիագարան կլուսավորվի Հայաստանի դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ»Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը և Մեքսիկան մոտ են առևտրային համաձայնագրի կնքմանը Հյուսիսային Կորեան մեղադրել է Ճապոնիային և Կորեայի Հանրապետությանը միջուկային զենքի ստեղծման փորձերի մեջ Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 17/18-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Լույս չի լինելու Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ»Հայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով են մեկնարկել 2026 թվականի շախմատի համաշխարհային օլիմպիադան Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ»Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ»Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ»Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներ⁩ Դուք Տիգրանաշենի փոխարեն օգտագործում եք այլ անվանում, իսկ, արդյո՞ք Արծվաշենի վերաբերյալ էլ նույնը լսում եք ադրբեջանական կողմից․ ես նման բան չեմ լսել․ Արամ ՎարդևանյանՀամաներում հայտարարելո՞ւ եք․ Լիանա Գասպարյանը՝ Սրբուհի ԳալյանինՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներԻ՞նչ քայլեր են արվում, որ մեր ժողովրդի վարկային բեռը չծանրանա. Հայկ Ֆարմանյանը՝ Փաշինյանին