Երևան, 17.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Աննա Դովլաթյան. «Դավիթը շատ է օգնում ինձ»

ՖՈՏՈ

Blognews.am-ը գրում է.

Երգչուհի Աննա Դովլաթյանը շուտով իր երկրորդ դերով կներկայանա հեռուստասերիալում. նա նկարահանվելու է ռեժիսոր Ելենա Արշակյանի «Կայարան» բազմասերիանոց ֆիլմում։ BlogNews-ի հետ զրույցում Աննան խոսել է մասնագիտական հմտություններ ձեռք բերելու և այս ասպարեզում ավելի պրոֆեսիոնալ ներկայանալու ցանկության մասին։

 - Աննա՛, շուտով երկրորդ դերով կներկայանաս հեռուստադիտողներին․ կարծես թե, քեզ գտար այս ամպուլայում։

- Թող ձևական համեստություն չթվա, սակայն ես ինձ դեռ չեմ համարում դերասանուհի։ Այդ մասնագիտությունը շատ խորն է, յուրաքանչյուր դեր պետք է կարողանաս անցկացնել քո միջով, որպեսզի կերպարդ ճիշտ հասցնես հանդիսատեսին։ Հեռուստադիտողը միանգամից զգում է, երբ անկեղծ չես։ Եթե պրոֆեսիոնալ դերասանուհի չես, պետք է պրոֆեսիոնալ մարդկանց օգնությամբ շատ աշխատես քեզ վրա։

Ինձ դուր է գալիս այս աշխատանքը. յուրաքանչյուր դեր նաև ուսուցողական է, քանի որ արհեստականորեն հայտնվում ես նոր իրավիճակում, կերպարիդ հետ փորձ ձեռք բերում՝ ինչպես կարելի է քեզ պահել տվյալ իրավիճակում։ Կերպարից շատ բան ես կարողանում քաղել։

Առաջին անգամ եմ աշխատելու Ելենա Արշակյանի հետ, սակայն արդեն հասցրել եմ կողքից նայել նրան՝ որպես ռեժիսորի։ Անկախ նրանից, որ նա կին է, կարողանում է շատ պրոֆեսիոնալ ձևով ղեկավարել թիմին, իսկ դա հեշտ չէ։ Նրան նաև որպես մարդ եմ գնահատում։

- Մասնագիտական կրթություն ստանալու մասին մտածո՞ւմ ես։

- Որքան շատ ես խաղում, այնքան ավելի ես բացվում, փորձ ես ձեռք բերում։ Առաջին դերն ինձ համար ավելի ռիսկային էր, հիմա որոշ չափով փորձ ունեմ։

Թատերական ընդունվելու մտադրություն չունեմ, սակայն հուսով եմ՝ նաև ռեժիսորի օգնությամբ կկարողանամ ճիշտ գրքեր ընտրել։

- Շատ դերասաններ համարում են, որ եթե պրոֆեսիոնալ ես, պետք է պատրաստ լինես նաև բաց տեսարանների։ Գիտեմ, որ դու հրաժարվում ես նկարահանվել բաց տեսարաններում։

- Հենց դրա համար էլ ես ինձ պրոֆեսիոնալ դերասանուհի չեմ կարող համարել։ Դերասանուհին պետք է պատրաստ լինի ամեն տեսարանի, սակայն Հայաստանում այդ պրոֆեսիոնալիզմը կարող է վուլգար  նայվել։ Ես իրավունք չունեմ որևէ մեկին քննադատելու, սակայն ինքս չեմ նկարահանվի համբույրի, բաց տեսարաներում, անբարոյականի դեր չեմ խաղա։

- Այսինքն՝ քեզ համար ավելի կարևոր է՝ ինչ կխոսեն մարդիկ, ոչ թե՝ ինչ  դու ես մտածում։

- Մեկը մյուսի հետ կապված է։ Ես այնպիսի մարդ չեմ, ով կասի, թե իր համար մեկ է՝ իր մասին ինչ կխոսեն։ Եթե հասարակության մեջ ես ապրում, պետք է հաճելի լինես  մարդկանց։ Եթե մի բան ինձ տհաճ է, ես չեմ անում, եթե չեմ ընդունում, ուրեմն՝ չեմ ընդունում։ Ինձ համար առաջնայինն իմ ընտանիքն է, իմ դաստիարակությունը, որն ինձ շատ բաներ թույլ չի տա։

- Ընկերդ՝ Դավիթը, բավականին խիստ է։ Նրա ազդեցությունը մե՞ծ է դիրքորոշմանդ վրա։

Դավիթը միշտ կողքիս է և վստահ է, որ սխալ որևէ բան չի կարող լինել։ Դավիթը, իհարկե, դեմ կլինի նման տեսարաններին, սակայն մեր դեպքում դա երբեք չի քննարկվել, որովհետև ինքս էլ թույլ չեմ տա, որ հերթը հասնի նման խոսակցության։

- Իսկ դու ինչպե՞ս ես վերաբերվում իր մասնակցությամբ բաց տեսարաններին։

- Ես դրան շատ նորմալ եմ նայում, որովհետև նա տղա է։ Երբ ծանոթանում ես ներքին խոհանոցին, ճանաչում ես քո կողակցին, շատ հարցերի այլ կերպ ես նայում։ Ես խանդոտ չեմ, կարծում եմ՝ Դավթի խանդը երկուսիսի համար էլ հերիք է:)

- Դավիթն էլ մասնագիտությամբ դերասան չէ, բայց ավելի փորձառու է։ Խորհուրդներով օգնո՞ւմ է քեզ։

- Դավիթը շատ է օգնում ինձ։ Ամեն տեղ կողքիս է։ Ես լսում և հարգում եմ իրեն, քանի որ յուրքանչյուր առումով ինձ օգնում ու ճիշտ ուղու վրա է դնում։ Երբ մարդը և՛ գործով, և՛ խոսքով, և՛ հոգեպես կողքիդ է լինում, շատ է ուժ տալիս։ Ինքն էլ է ինձ հետ պարապում է։

Դավիթը միշտ ասում ու անգամ ստիպում է, որ կարդամ, ուսումնասիրեմ մասնագիտական գրականություն։ Ինքը շատ է կարևորում, որ դերասանն էմոցիաները վերապրի, ու ինձ միշտ խորհուրդ է տալիս միջովս  անցկացնեմ դերը, նոր խաղամ։ Ֆիլմեր նայելը ևս  կարևորում է, հաճախ միասին ֆիլմեր ենք դիտում։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

ՌԴ ԶՈւ-ն գիշերվա ընթացքում խnցել է 641 ուկրաինական ԱԹՍ. ՌԴ ՊՆ Գեղարքունիքի Ծաղկունք գյուղում գայլերի hարձակման հետևանքով 250-ից ավելի գառ ու ոչխար է uատկել 49-րդ տիտղոսն ու համաշխարհային ռեկորդներ. Մեսսիի հոբելյանական գոլն օգնեց «Ինտեր Մայամի»-ին նվաճել Չեմպիոնների գավաթը ԱԳՆ-ի առևտրի առարկան այս ընթացքում Հայաստանի հողերն են եղել. Նարեկ ԿարապետյանՀույս ունենք, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը կհասնեն խաղաղության. Թուրքիայի ՊՆ Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ»ԵՊՀ-ն ազգային ինքնության և հայրենասիրության պահպանման կարևորագույն կառույց է․ Մենուա ՍողոմոնյանԵրևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան Ադրբեջանը պատերազմում է մեր ինքնության դեմ, իսկ դուք ինքնիշխան հեզությամբ լռում եք․ Սյուզաննա Ավետիսյանը՝ ՔՊ-ինԱՄՆ-ում հավանություն են տվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնող օրինագծին 9 գոլ, 3 նշանակված 11-մետրանոց մեկ խաղում, «Բարսելոնա»-ն հաղթել է «Ռասինգ»-ին Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 17-ին Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ»Պարույր Հովհաննիսյանը պաշտոնապես ավարտել է ECOSOC-ի փոխնախագահի պաշտոնում իր գործունեությունը Կոնգրեսն ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու մասին օրինագիծը «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» խորագրով միջազգային համաժողովին հանդես եմ գալիս ելույթով․ Փաշինյան Հյուսիսային Կորեան մեղադրել է Միացյալ Նահանգներին և նրա դաշնակիցներին միջուկային պատերազմի ներուժի կուտակման մեջ Մեքսիկայի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնա «Եղբայրս աշխույժ էր, ճարպիկ, ընկերասեր ու շփվող». Վահագն Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»Թրամփը հայտարարել է, որ Իրանը ձգտում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ Հայ հոգևոր առաջնորդներն ու Թրամփը քննարկել են խաղաղությանն առնչվող հարցեր Նիագարան կլուսավորվի Հայաստանի դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ»Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը և Մեքսիկան մոտ են առևտրային համաձայնագրի կնքմանը Հյուսիսային Կորեան մեղադրել է Ճապոնիային և Կորեայի Հանրապետությանը միջուկային զենքի ստեղծման փորձերի մեջ Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 17/18-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Լույս չի լինելու Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ»Հայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով են մեկնարկել 2026 թվականի շախմատի համաշխարհային օլիմպիադան Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ»Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ»Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ»Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներ⁩ Դուք Տիգրանաշենի փոխարեն օգտագործում եք այլ անվանում, իսկ, արդյո՞ք Արծվաշենի վերաբերյալ էլ նույնը լսում եք ադրբեջանական կողմից․ ես նման բան չեմ լսել․ Արամ ՎարդևանյանՀամաներում հայտարարելո՞ւ եք․ Լիանա Գասպարյանը՝ Սրբուհի ԳալյանինՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ