Սարկոզին չի բացառում Եվրամիությանը Ֆրանսիայի անդամակցության շուրջ հանրաքվեի անցկացումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին չի բացառել, որ վերստին իշխանության գլուխ գալու դեպքում կարող Է հանրաքվե անցկացնել Եվրամիությանը երկրի անդամակցության հարցի շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է BFMTV հեռուստաալիքը:
Ավելի վաղ ԵՄ-ին Ֆրանսիայի անդամակցության հարցի շուրջ հանրաքվեի օգտին հանդես Էր գալիս միայն «Ազգային ճակատ» ծայրահեղ աջ կուսակցության առաջնորդ Մարին լե Պենը:
Չբացառելով հանրահարցման անցկացումը՝ Սարկոզին նշել Է, որ նախընտրում Է խոսել ԵՄ-ի բարենորոգման եւ հատկապես ֆրանս-գերմանական տարածաշրջանային առաջատարության մասին, որի հայեցակարգը նա մտադիր Է առաջարկել Բեռլինին:
Սարկոզին, որը Ֆրանսիան գլխավորել Է 2007-2012 թվականներին, օգոստոսի վերջին հայտարարել Է 2017 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու համար իր թեկնածությունն առաջադրելու մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:



