ԱՄՆ-ի Կոնգրեսի ստորին պալատը Իրանին կանխիկ միջոցների հանձնման արգելք սահմանեց
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը սեպտեմբերի 22-ին ընդունել Է օրինագիծ, որն արգելում Է կանխիկ միջոցներ ուղարկել Իրանի իշխանություններին, այդ թվում՝ որպես փրկագին ամերիկացի պատանդների համար: Փաստաթուղթը պաշտպանել 254 կոնգրեսական, 163-ը դեմ Է արտահայտվել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Սույն օրինագիծը որոշում Է, որ ԱՄՆ-ի իշխանությունների քաղաքականությունը չի ենթադրում փրկագնի հանձնում բանտարկված ամերիկացի քաղաքացիների ազատման դիմաց, որոնց պատանդ են պահում արտասահմանում»,- ասված Է նախաձեռնությանը կից բացատրական գրության մեջ: Դրա հեղինակը՝ արտաքին գործերի կոմիտեի նախագահ հանրապետական Էդ Ռոյսը, ընդգծում Է, որ արգելվում Է այդ թվում ամերիկյան արժույթով կամ ցանկացած այլ արտարժույթով կանխիկ միջոցներ հանձնել Իրանի կառավարությանը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:-



