Պետդեպարտամենտը հրապարակել է Սիրիայում զինադադարի վերաբերյալ ՌԴ-ի հետ կնքված համաձայնագիրը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի ծայայությունը սեպտեմբերի 22-ին հրապարակել Է մի շարք նյութեր, որոնք վերաբերում են սիրիական հակամարտության կարգավորմանը, այդ թվում՝ Ռուսաստանի հետ համաձայնագիրը «բռնության նվազեցման, (հումանիտար) մուտքի վերականգնման եւ Համատեղ գործադիր կենտրոնի «ստեղծման վերաբերյալ», տեղեկցնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
«Ռուսաստանի Դաշնությունը եւ Միացյալ Նահանգները մտադիր են գործադրել համատեղ ջանքեր՝ նպատակամղված Սիրիայում իրադրության կայունացմանը՝ Հալեպի նահանգում հատուկ միջոցների ձեռնարկմամբ»,- ասված Է համաձայնագրի տեքստում:
Նաեւ ճշտվում Է Կաստելո ճանապարհի շրջանում ընդդիմության եւ կառավարական ուժերի գործողությունների կարգը: Բացի դրանից, երաշխավորվում Է բոլոր նրանց անվտանգությունը, ովքեր կցանկանան հեռանալ Հալեպից՝ օգտագործելով Կաստելոն, ներառյալ խռովարարները:



