«Հրապարակ». Սեյրան Օհանյանի հայտարարությունը իշխանությունը վատ է ընդունել. «պատվերով համերգ չի»
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հայտարարությունը, թե մերժելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու առաջարկը, իշխանության մեջ վատ է ընդունվել:
«Պետական ծառայողը, զինվորականը, պաշտպանության նախարարն իրավունք չունի նման բան ասելու, նա զինվորական է, պետք է կատարի վերադասի հրամանը, ծառայի այնտեղ, որտեղ ասվում է, սա հո պատվերով համերգ չէ՞, որ ընտրի, մի հատ էլ հայտարարի, թե միանշանակ մերժելու է միջազգային կառույցում աշխատելու առաջարկը: Իսկ իր կարծիքն ո՞վ է հարցնում, այ, որ ապրիլյան պատերազմից հետո հեռացնեին, այսօր նման կերպ չէր հոխորտա»,-ասում է մեր զրուցակիցը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



