Խոշոր հրդեհ Մոսկվայում. կան զոհեր ու անհետ կորած հրշեջներ (տեսանյութ)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկովյան պահեստում բռնկված հրդեհի մակերեսը հասել է 1500 քառ. մետրի: Այս մասին Интерфакс գործակալությանը հայտնել է մայրաքաղաքի արտակարգ ծառայությունների աղբյուրը:
Գործակալության զրուցակցի խոսքով` հրդեհի մարման աշխատանքների ժամանակ փլվել է հատակը, ինչի հետևանքով հրշեջներն ընկել են այրված տարածքի մեջ:
Հաղորդվում է, որ կորած հրշեջների թիվը հասել է 8-ի: Աղբյուրի հաղորդմամբ` ևս 3 աշխատակցի ճակատագիր անհայտ է: Նրանք կապի դուրս չեն եկել:
Նախկինում հաղորդվում էր հրդեհամարման աշխատանքների ժամանակ 5 աշխատակցի զոհվելու մասին: Հրդեհը գնահատվում է 4-րդ աստիճանի բարդության:
Նշվում է, որ անհետացած հրշեջների թթվածինը կբավականացներ 30 րոպեի միայն:
Տեսանյութը՝այստեղ։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



