Բրիտանական հետախուզությունը հազար նոր լրտեսներ կվարձի ԻՊ-ի դեմ պայքարելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեծ Բրիտանիայի արտաքին հետախուզության ծառայությունը՝ ՄԻ-6-ը, պատրաստվում Է առաջիկա հինգ տարում գրեթե հազար մարդով ավելացնել հաստիքները միջազգային ահաբեկչության, մասնավորապես, «Իսլամական պետություն» (ԻՊ) ծայրահեղական խմբավորման դեմ պայքարելու համար: Այդ մասին հայտնել Է The Daily Telegraph-ը՝ վկայակոչելով գերատեսչության ղեկավար Ալեքս Յանգերի հայտարարությունը:
ԱՄՆ-ում ելույթ ունենալով անվտանգության հարցերին նվիրված խորհրդաժողովում՝ նա պատմել Է ահաբեկչության դեմ պայքարում զգալի բարելավումների մասին: Դրա հետ մեկտեղ Յանգերը նշել Է, որ առայժմ «գոյություն ունեն միայն թույլ նախանշաններն այն բանի, որ այդքան տեւական սպառնալիքը կանհետանա մոտ ժամանակներս»:
Ինչպես նշում Է հրատարակությունը, կառավարության պլանի համաձայն, մինչեւ 2020 թվականը աշխատակիցների թիվը 2,5 հազարից կարող Է ավելանալ մինչեւ 3,5 հազար: Հակաահաբեկչական ստորաբաժանումների ֆինանսավորման համար բրիտանական իշխանություններն ընդհանուր առմամբ ծրագրում են ծախսել 3,25 միլիարդ դոլար:
Ենթադրվում Է, որ հետախուզությունը շահագրգռված Է IT ոլորտի աշխատակիցների, տվյալների հավաքման մասնագետների, լեզվաբանների եւ վերլուծաբանների ներգրավմամբ:



