Լիոնել Մեսին վնասվածքի պատճառով 3 շաբաթ չի մասնակցի հանդիպումների
ՍՊՈՐՏԻսպանիայի առաջնության 5-րդ տուրի «Բարսելոնա»- «Ատլետիկո» հանդիպման 55-րդ րոպեին վնասվածք է ստացել կատալոնական ակումբի հարձակման առաջատար Լիոնել Մեսին: Խաղից հետո տեղի ունեցած բժշկական զննությունը ցույց է տվել, որ ֆուտբոլիստը մկանային վնասվածք ունի, որի պատճառով բաց է թողնելու 3 շաբաթ:
Տեղեկությունը հաղորդում է «Բարսելոնա»-ի պաշտոնական կայքը:
«Ոսկե Գնդակ»-ի հնգակի դափնեկիրն իր թիմի կազմում, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի Լա Լիգայի ՝«Սպորտինգ»-ի, «Սելտա»-ի հետ խաղերին, ինչպես նաև Չեմպիոնների լիգայի խաղարկության՝ Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-ի հետ խաղին:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



