Երևան, 17.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինձ համար լավ ու սրտացավ աշխատանքի գրավականը առաջին հերթին լավ մարդիկ են, այն թիմը, որի հետ աշխատում եմ. Լուսին Վարդանյան

ՖՈՏՈ

 Life.panorama.am-ը գրում է.

Դերասանուհի Լուսին Վարդանյանը հեռուստադաշտում իր առաջին քայլերն արել է Հանրայաին հեռուստատեսությունում, երբ 2009-ին նկարահնվեց «Հանուն սիրո» սերիալում ու այդպիսով ճանաչվեց եւ սիրվեց հեռուստադիտողի կողմից: Այսօր Լուսինի քայլերը կրկին հարազատ հեռուստաընկերություն են տարել. Նա նկարահանվում է «Կյանքը շարունակվում է» նոր հաղորդաշարում, որն իր բնույթով սոցիալ-հոգեբանական նախագիծ է:

«Նախ փոքրիկ գաղտնիք բացելով՝ պիտի ասեմ, որ այս նախագծում ինձ հրավիրել են՝ նկատելով «Գուշակիր մեղեդին» երաժշտական հաղորդման ժամանակ, որին ամիսներ առաջ մասնակցեցի ու հաղթեցի: Այսինքն, բացի իմ աշխատանքները, այդ երաժշտական հաղորդումն է պատճառ հանդիսացել, որպեսզի այս նախագծում նկարահանվելու հրավերք ստանամ: Իսկ առաջարկը ստացա «Կյանքը շարունակվում է» հաղորդաշարի տնօրենից եւ ռեժիսորից ու պայմաններին, հատկապես դերասանական կազմին ծանոթանալուց հետո սիրով համաձայնեցի»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Լուսինն ու ընդգծեց.

«Ինձ համար լավ ու սրտացավ աշխատանքի գրավականը առաջին հերթին լավ մարդիկ են, այն թիմը, որի հետ աշխատում եմ: Վստահ կարող եմ ասել, որ բոլորն էլ հրաշալի անհատներ են, պրոֆեսիոնալ, ամեն մեկն իր գործի մասնագետն է ու շատ պունկտուալ, ինչը կատարյալ աշխատանքի 40%-ն է կազմում: Ուրախ եմ, որ կրկին իմ սիրելի Հանրային Հ/Ը-ում եմ աշխատում»:

Նշենք, որ «Կյանքը շարունակվում է» հաղորդաշարը, որը եթերում է սեպտեմբերի 12-ից, դաստիարակչական բնույթ է կրում, ավելին՝ Լուսինի խոսքով սցենարի հեղինակի հետ համատեղ սցենարական զարգացումների վրա աշխատում է հոգեբանը.

«Ինձ շատ է ոգեւորել այն միտքը, որ այս նախագիծը դաստիարակչական բնույթ է կրում իր մեջ, այն շատ ուսուցողական է, իսկ նման նախագիծ իրականացնելու համար մեծ աշխատանք է տարվում. Սցենարի վրա աշխատում է ոչ միայն սցենարի հեղինակը, այլեւ հոգեբանը, վերջինս յուրաքանչյուր սյուժե հոգեբանական վերլուծության է ենթարկում, անգամ դիալոգներն է նա գրում, ինչը էլ ավելի հետաքրքիր է դարձնում նախագիծը: Ուրախ կլինեմ, որ այս հաղորդաշարը երկար կյանք ունենա ու նման գործեր շատ լինեն»,- նշեց նա:

Խոսելով դերասանական անձնակազմից, Լուսին Վարդանյանը ընդգծեց.

«Առաջարկը ընդունելուս հարցում մեծ դեր է ունեցել նաեւ դերաանական կազմը. Բոլորը կիրթ, պրոֆեսիոնալ դերասաններ են, որոնց հետ աշխատելը ուղղակի հաճույք է ինձ համար. Ռոբերտ Հակոբյան, Ջուլիա Ստեփանյան, Արթուր Մանուկյան, Գեւորգ Չուլյան, Արմեն Սարգսյան՝ անուններ, որոնք հայտնի են հանդիսատեսին որպես պրոֆեսիոնալ դերասաններ»:

Ի դեպ՝ մեզ հետ զրույցի վերջում Լուսին Վարդանյանը նշեց, որ մոտ ապագայում հեռուստադիտողը իրեն մեկ այլ հեռուստասերիալում եւս կտեսնի, սակայն դեռեւս չբացեց փակագծերը, դրա թույլտվությունը չունենալու պատճառով:
 

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

«Արևմտյան Ադրբեջան»-ի խոսույթը լրջագույն մարտահրավեր է և անվտանգային uպառնալիք ՀՀ-ի համար․ Փաշինյան Տղամարդը խոստովանել է յոթ երեխաների մոր սպանությունըՀայաստանի հետ խաղաղությունը բարդ պայքար է, սակայն Ադրբեջանը հանձնառու է պահպանելու իր տարածքում գտնվող քրիստոնեական ժառանգությունը. Հաջիև ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 սեպտեմբերի). Ով չի ստացել հուսալիության մասին վկայական, համարվել է ժողովրդի թշնամի. «Փաստ»Պուտինը շնորհավորել է Մոդիին ծննդյան օրվա առթիվ և բարձր գնահատել կայացած բանակցությունները Նյու Յորքի քաղաքապետը, որը կողմ է Նեթանյահուի ձերբակալությանը, դեմ չէ նրա այցին Հայաստանում արտադրված պտուղ-բանջարեղենի ամեն երկրորդի մեջ թունաքիմիկատներ կան. Հարություն ՄնացականյանԹրամփը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտությունը շուտով կավարտվի Լոռու մարզի Լերմոնտովո բնակավայրի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ Սաուդյան Արաբիայում սպառվում են հրթիռներ որսացող միջոցները․ AP Պետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ»ՌԴ ԶՈւ-ն գիշերվա ընթացքում խnցել է 641 ուկրաինական ԱԹՍ. ՌԴ ՊՆ Գեղարքունիքի Ծաղկունք գյուղում գայլերի hարձակման հետևանքով 250-ից ավելի գառ ու ոչխար է uատկել 49-րդ տիտղոսն ու համաշխարհային ռեկորդներ. Մեսսիի հոբելյանական գոլն օգնեց «Ինտեր Մայամի»-ին նվաճել Չեմպիոնների գավաթը ԱԳՆ-ի առևտրի առարկան այս ընթացքում Հայաստանի հողերն են եղել. Նարեկ ԿարապետյանՀույս ունենք, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը կհասնեն խաղաղության. Թուրքիայի ՊՆ Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ»ԵՊՀ-ն ազգային ինքնության և հայրենասիրության պահպանման կարևորագույն կառույց է․ Մենուա ՍողոմոնյանԵրևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան Ադրբեջանը պատերազմում է մեր ինքնության դեմ, իսկ դուք ինքնիշխան հեզությամբ լռում եք․ Սյուզաննա Ավետիսյանը՝ ՔՊ-ինԱՄՆ-ում հավանություն են տվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնող օրինագծին 9 գոլ, 3 նշանակված 11-մետրանոց մեկ խաղում, «Բարսելոնա»-ն հաղթել է «Ռասինգ»-ին Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 17-ին Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ»Պարույր Հովհաննիսյանը պաշտոնապես ավարտել է ECOSOC-ի փոխնախագահի պաշտոնում իր գործունեությունը Կոնգրեսն ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու մասին օրինագիծը «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» խորագրով միջազգային համաժողովին հանդես եմ գալիս ելույթով․ Փաշինյան Հյուսիսային Կորեան մեղադրել է Միացյալ Նահանգներին և նրա դաշնակիցներին միջուկային պատերազմի ներուժի կուտակման մեջ Մեքսիկայի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնա «Եղբայրս աշխույժ էր, ճարպիկ, ընկերասեր ու շփվող». Վահագն Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»Թրամփը հայտարարել է, որ Իրանը ձգտում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ Հայ հոգևոր առաջնորդներն ու Թրամփը քննարկել են խաղաղությանն առնչվող հարցեր Նիագարան կլուսավորվի Հայաստանի դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ»Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը և Մեքսիկան մոտ են առևտրային համաձայնագրի կնքմանը Հյուսիսային Կորեան մեղադրել է Ճապոնիային և Կորեայի Հանրապետությանը միջուկային զենքի ստեղծման փորձերի մեջ Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 17/18-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Լույս չի լինելու Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ»Հայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով են մեկնարկել 2026 թվականի շախմատի համաշխարհային օլիմպիադան Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ»Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ»Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ»Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը