Ավելի քան 30 մարդ է զոհվել Կոնգոյում անկարգությունների ընթացքում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱռնվազն 32 մարդ է զոհվել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում բռնության ալիքի հետեւանքով: Այդ մասին հայտնել է երկրի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչը, տեղեկացնում է «Սինհուան»:
Ընդդիմությունն իր հերթին սեփական տվյալներն է մեջբերում: Ընդդիմության առաջնորդների տվյալներով, ավելի քան 50 մարդ սպանվել է փոխհրաձգության հետեւանքով, շատերին ոստիկանները սպանել են խաղաղ ցույցերի ընթացքում:
Կոնգոյում հուզումները սկիզբ են առել երկրի նախագահի դեմ բողոքի ակցիայի արդյունքում: Ընդդիմությունը պնդում է, որ ոստիկանության ուժերը կրակ են բացել ցուցարարների ուղղությամբ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



