Աշոտ Մանուկյանն էներգետիկայի ոլորտի զարգացումը տեսնում է երեք ռազմավարական ուղղություններով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նորանշանակ նախարար Աշոտ Մանուկյանը ոլորտի զարգացման համար նախանշել է երեք ռազմավարական խնդիր, որոնք պետք է իրականացնի գործունեության ընթացքում: Կառավարության նիստի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում Մանուկյանը նշեց, որ առաջին ռազմավարական խնդիրն իր համար ատոմակայանի արդիականացման ծագիրն է, որը մեկնարկել է սեպտեմբերի քսանին: «Երկրորդ խնդիրն ընդերքի համալիր հետազոտությունն է, երրորդն` ավելի արդիական և ժամանակակից արտադրող հզորությունների գործարկումը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Մանուկյանը:
Նորանշանակ նախարարն ընդգծեց նաև, որ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում կադրային որևէ փոփոխություններ այս պահին չի իրականացնելու:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



