Հայաստանն ու Հոնդուրասը համատեղության կարգով դեսպաններ կհավատարմագրեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՆյու Յորքում աշխատանքային այցով գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 21-ին հանդիպել է Հոնդուրասի արտգործնախարար Մարիա Դոլորես Ագուերոյին։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, զրույցի ընթացքում երկուստեք պատրաստակամություն է արտահայտվել` գործնական քայլեր ձեռնարկելու երկկողմ հարաբերությունների զարգացման նպատակով։ Այդ առումով պայմանավորվածություն ձեռք բերվեց համատեղության կարգով դեսպաններ հավատարմագրելու, իրավապայմանագրային դաշտ ձևավորելու, միջազգային կազմակերպություններում համագործակցելու մասին:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



