Ադրբեջանում վերջնականապես փակել են ANS հեռուստաալիքը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանում վերջակետ է դրվել ANS հեռուստաալիքի շուրջ դատական գործընթացում:
Ըստ haqqin.az-ի, հրապարակվել է դատավճիռը, որի համաձայն, վճռաբեկ բողոքը չի բավարարվել:
Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին Բաքվի վերաքննիչ դատարանում քննարկվել է АNS անկախ հեռուստաընկերության վճռաբեկ բողոքը Հեռուստառադիոհեռարձակման ազգային խորհրդի (ՀՌԱԽ) դեմ: Վերաքննիչ դատարանը մերժել է հեռուստաալիքի բողոքը:
ANS-ի հեռարձակման դադարեցման եւ նրան արտոնագրից զրկելու հիմք է դարձել թուրք քարոզիչ Ֆետհուլլա Գյուլենի հետ հարցազրույցի նախապատրաստությունը, որին Անկարան Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպիչ է կոչել:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



