ԻՊ-ի զինյալները խաչի են գամել Ռաքայի երեք բնակիչների
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Իսլամական պետության» զինյալները մահապատժի են ենթարկել Սիրիայի Ռաքա քաղաքի երեք բնակիչների, քաղաք, որը խմբավորման կողմից Սիրիայի զավթված տարածքի ինքնահռչակ «մայրաքաղաքն» Է: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են սիրական ժողովրդական աշխարհազորում:
«ԻՊ-ի ահաբեկիչները խաչի են գամել Ռաքայի երեք բնակիչների»,- պատմել են աշխարհազորում:
Աղբյուրի տվյալներով՝ ահաբեկիչների զոհերը մեղադրվել են այն բանում, որ բնակիչներին օգնել են Ռաքայից փախչելու համանուն նահանգի հյուսիսային մաս, որը չի վերահսկվում ԻՊ-ի կողմից:
«Իսլամական պետության» գրոհայինները հռչակված են իրենց դաժան մահապատիժներով: Այսպես, մայիսի 23-ին հայտնի Է դարձել շների կողմից հոշոտման միջոցով դատաստան տեսնելու մասին, իսկ դրանից երեք օր առաջ հաղորդվել Էր 25 լրտեսների մահապատժի մասին, որոնց մտցրել Էին ազոտական թթվով լի գուռը:



