Չինաստանը պլանավորում Է 60 նոր ատոմակայան կառուցել տասը տարում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինաստանը պլանավորում Է երկրում 60 նոր ատոմային Էլեկտրակայան կառուցել առաջիկա տասը տարում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Չինաստանի Միջազգային ռադիոյին, հայտարարել Է ՉԺՀ-ի միջուկաԷներգետիկական տեխնոլոգիաների պետական ընկերության (SNPTC) փոխնախագահ Չժեն Գուանմինը: Նրա խոսքով՝ ճյուղ ի երեք խոշորագույն ընկերությունները՝ SNPTC-ն, Չինաստանի ազգային միջուկային կորպորացիան (CNNC) եւ China General Nuclear Power Corporation-ը, յուրաքանչյուրը տարեկան առնվազն երկուական ատոմակայան են կառուցելու:
Նշվում Է, որ այդ նպատակով Չինաստանը կհատկացնի 570 մլրդ դոլար:
Ներկայում Չինաստանում գործում են 28 ԳՎտ ընդհանուր հզորությամբ 30 Էներգաբլոկներ, եւս 24 Էներգաբլոկներ շինարարության փուլում են:
Ավելի վաղ Չինաստանի ազգային միջուկային կորպորացիայի ղեկավար Սուն Սինը հայտնել Է, որ ՉԺՀ-ն 2016 թվականի վերջին կսկսի առաջին լողացող ատոմակայանի շինարարությունը: Նրա խոսքով՝ ատոմակայանը շահագործման կհանձնվի 2019 թվականին: Նման մեկ ատոմայյին Էլեկտրակայանի կառուցման համար պահանջվում Է մոտավորապես 461 մլն դոլար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



