Սիրիա ՄԱԿ-ի հումանիտար ավտոշարասյուների ուղարկումը դադարեցված Է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄԱԿ-ն անվտանգության նկատառումներով Սիրիա բոլոր հումանիտար ավտոշարասյուների ուղարկումը դադարեցրել Է Հալեպի շրջանում ՄԱԿ-ի եւ Սիրիայի Կարմիր մահիկի ընկերության բեռնատարների համատեղ շարասյան գնդակոծումից հետո: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 20-ին Ժնեւում կայացած ճեպազրույցում այս մասին հյտնել Է ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչության պաշտոնական ներկայացուցիչ Ենս Լարկեն:
«Որպես անվտանգության հետ կապված անհապաղ միջոց Սիրիայում ավտոշարասյունների մյուս բոլոր երթեւեկություններն այս պահին դադարեցված են»,- նշել Է նա՝ ընդգծելով, որ կատարվում Է «անվտանգության ոլորտում իրադրության գնահատում»: Պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել Է, որ սեպտեմբերի 19-ին գնդակոծման ենթարկված ավտոշարասյունն ուներ երթեւեկության համար բոլոր անհրաժեշտ թույլտվությունները:
Ինչպես ավելի վաղ Նյու Յորքում հայտնել են ՄԱԿ-ի կենտրոնակայանում, բազմաթիվ մարդիկ են զոհվել եւ վիրավորվել Հալեպի շրջանում ՄԱԿ-ի եւ Սիրիայի Կարմիր մահիկի ընկերության համատեղ մարդասիրական ավտոշարասյան գնդակոծման հետեւանքով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



