ՄԱԿ-ի բարի կամքի առաջին դեսպան-կենդանիները դարձած պանդաներին անուններ են տվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄԱԿ-ի բարի կամքի՝ աշխարհում առաջին դեսպան-կենդանիները՝ երկվորյակ պանդաները, ստացել են Ցիցի եւ Դյանդյան անունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Սինհուա» գործակալությունը:
2015 թվականի սեպտեմբերին աշխարհի երկրների ղեկավարները Նյու Նյորքում օրակարգ են ընդունել կայուն զարգացման բնագավառում, որն ընդգրկում Է մինչեւ 2030 թվականն ընկած ժամանակաշրջանը: Դրա հետ միաժամանակ չինական Չենդու արգելոցում լույս աշխարհ են եկել պանդա երկվորյակներ: Դրանում ինչ-որ խորհրդանշական բան տեսնելով՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աշխատակիցները որոշեցին հասարակայնության ուշադրությունը կայուն զարգացման նպատակներին հրավիրել եղեգնարջերի՝ նոր օրակարգի հասակակիցների օգնությամբ եւ պանդաներին նշանակեցին ՄԱԿ-ի բարի կամքի՝ աշխարհում առաջին դեսպան-կենդանիներ:
Պանդաների համար լավագույն անունների մրցույթը հայտարարվել Էր այս տարվա հունվարի 17-ին: Այդ ժամանակաշրջանում, Չինաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ներկայացուցչության աշխատակից Նիլս Կնուդսենի խոսքով, կազմակերպիչները հինգ հազարից ավելի առաջարկություններ ստացան աշխարհի 116 երկրներից ու շրջաններից: Ի վերջո ընտրությունը կանգ առավ Ցիցի եւ Դյանդյան անունների վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



