Իսլամիստները Թուրքիայում ոստիկանի են սպանել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայի տարածքում ծայրահեղական «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական կազմակերպության վերահսկողության տակ գտնվող տարածքից կրակոցներ են արձակվել թուրքական սահմանամերձ Քիլիս քաղաքի ոստիկանական բաժանմունքի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Կրակոցների հետևանքով զոհվել է ծառայության մեջ գտնվող մեկ թուրք ոստիկան: Թուրք ոստիկաններից մեկն անհետացել է: Սոցիալական մեդիաներում ԻԼԻՊ-ին հարող շրջանակները հայտնել են, որ ոստիկանն առևանգվել է իսլամիստների կողմից, մինչդեռ թուրքական կողմը հերքել է առևանգելու վարկածը և միայն նշում է, որ ոստիկանը կորած է:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



