Ֆիդել Կաստրոն եւ Իրանի նախագահը քննարկել են միջազգային իրադրությունը
ՔԱՂԱՔԱԿԱՆԿուբայական հեղափոխության պատմական առաջնորդ Ֆիդել Կաստրոն սեպտեմբերի 19-ին Իրանի նախագահ հասան Ռոուհանիի հետ քննարկել Է միջազգային իրադրության հարցերը եւ համաշխարհային առանձին խնդդիրներ: Ինչպես նորությունների երեկոյան թողարկման ժամանակ հայտնել Է Կուբայի ազգային հեռուստատեսությունը, Ֆիդել Կաստրոն եւ Իրանի ղեկավարը «վերլուծել են իջազգային բարդ իրադրությունը եւ ընդգծել աշխարհում պարենամթերքի արտադրության կարեւորությունը, որին սպառնում են կլիմայական փոփոխությունները»:
Բարձրաստիճան հյուրը, որը սետեմբերի 19-ից պաշտոնական այցով գտնվում Է Կուբայում, գոհունակություն Է հայտնել կարիբյան պետություն կատարած այցի կապակցությամբ:
Նաեւ հայտնի Է դարձել, որ Կուբայի եւ Իրանի առողջապահության նախարարներ Ռոբերտո Մորալես Օխեդան եւ Հասան Հաշեմին Հավանայում համաձայնագիր են ստորագրել առողջապահության, բժշկական հետազոտությունների, կրթության, դեղորայքի եւ տեխնոլոգիաների բնագավառում համագործակցության մասին:
Ստորագրման արարողությունը կայացել Է Կուբայի ղեկավար Ռաուլ Կաստրոյի եւ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանիի բանակցությունների ավարտին: Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության վիճակը եւ հարաբերությունների խորացման գործընթացը շարունակելու ցանկություն են հայտնել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



