Իմ սեփականությո՞ւնն ա, որ որոշում կայացնեմ. Սերժ Սարգսյանը` իր տան դիմաց հավաքված կոնդեցիներին (ֆոտո, վիդեո) Armlur.am
ՖՈՏՈArmlur.am-ը գրում է.
Սերժ Սարգսյանի տան դիմաց բողոքի ակցիա էր: Հավաքվել էին Կոնդի բնակիչները, ովքեր ցանկանում էին ետ ստանալ իրենցից վերցրած բնակարանները:
Տարիներ առաջ Կոնդի բնակիչնեից շատերի տները գերակա շահ էին ճանաչվել և բնակիչները ստիպված լքել են դրանք:
Սերժ Սարգսյանը մոտեցավ և խոսեց բնակիչների հետ, նշելով, որ ամեն ինչ կարվի իր ժամանակին. « Շինարարությունը չի դադարել, Ձեզ հնարավորություններ են առաջարկել՝ ձեռնտու չի՝ սպասեք: Ամեն ինչ անելու են»:
Բնակիչների մի մասն անընդհատ շնորհակալություն էր հայտնում Սերժ Սարգսյանին, մի մասը բողոքում էր, իսկ փողոցի մյուս մասում Վարդգես Գասպարին էր գոռում՝ «Սերժի′կ, մարդասպա′ն»:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիլիթ Շաբոյան 


1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



