Ճապոնիայում «Մալակաս» թայֆունի պատճառով շուրջ 250 հազար բնակարան մնացել Է առանց լույսի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոտավորապես 246 հազար բնակարաններ եւ մասնավոր տներ առանց ԷլեկտրաԷներգիայի են մնացել Հոնսյու կղզու Միյաձակի եւ Կագոսիմա պրեֆեկտուրաներում, որնցով անցել Է «Մալակաս» թայֆունը, որն այս տարի արդեն 16-րդն Է Խաղաղ օվկիանոսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Խափանումներն առաջացել են փոթորկալի քամուց Էլեկտրահաղորդման գծերի կտրվելու հետեւանքով, որի արագությունը հասնում Է վայրկյանում 60 մետրի:
Անբարենպաստ եղանակի պատճառով արդեն չեղյալ են հայտարարվել 100-ից ավելի ավիաչվերթներ, երթեւեկությունը դադարեցվել Է երկաթուղային ու ավտոմոբիլային մի շարք ճանապարհներում:
Սիկոկու կղզում հնարավոր հեղեղումների շրջանում շուրջ 150 հազար մարդ տարհանվելու ցուցում կամ հանձնարարություն Է ստացել: Հաղորդումներ են ստացվել առնվազն չորս մարդու վերաբերյալ, որոնք թեթեւ վերքեր են ստացել:
Սպասվում Է, որ սեպտեմբերի 21-ին «Մալակաս» թայֆունը կհասնի Տոկիայի շրջանին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



