Մոսկվան հայտարարել է Սիրիայի հարցով ռուս-ամերիկյան համաձայնությունների խափանման վտանգի մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկվան հայտարարել է Սիրիայի հարցով ռուս-ամերիկյան համաձայնությունների խափանման վտանգի մասին: Այս մասին հայտարարվել է Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի երկրների հարցերով ՌԴ նախագահի հատուկ բանագնաց, ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովի եւ Սիրիայի դեսպան Ռիյադ Հադդադի հանդիպման ընթացքում:
ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ զրույցի ընթացքում քննարկվել են Սիրիայում տիրող ռազմա-քաղաքական իրադրության զարգացումն ու երկրում բռնության մակարդակի նվազման շուրջ ռուս-ամերիկյան համաձայնությունների իրականացման ընթացքը:
Ռուսական կողմն ընդգծել է սիրիական ճգնաժամը Սիրիայի կառավարության եւ ընդդիմության միջեւ առանց նախապայմանների բանակցությունների միջոցով կարգավորելու սկզբունքին Մոսկվայի անփոփոխ հավատարմությունը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



