Երևան, 28.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայ և գերմանացի գործարարները Հայաստանում հականեխիչ նյութերի արտադրություն հիմնելու ծրագիր ունեն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ամերիկահայ ներդրող Տիգրան Պապիկյանը գերմանացի իր գործընկերոջ հետ ցանկություն ունի Հայաստանում ձեռքերն ախտահանող նյութերի արտադրություն սկսել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նրանք մասնակցում էին «Արտադրված է Հայաստանում-2016» ցուցահանդեսին՝ ավելի լավ ճանաչելու մեր շուկան ու այստեղ գործ հիմնելու առանձնահատկությունները։ «Փաստ է, որ ձեռքերի միջոցով մանրէների փոխանցումը մահվան պատճառներից գլխավորն է հիվանդանոցներում և այլ վայրերում։ Մենք ուզում ենք Հայաստանում հիմնել հականեխիչ նյութերի արտադրություն ու բարձրացնենք գիտակցության մակարդակը, որ ձեռքերն այդ նյութերով ախտահանելն անհրաժեշտ է։ Գերմանիայում հիվանդանոցներում մանրէների փոխանցման պատճառով մահացությունը չորս անգամ ավելի է, քան վթարի հետևանքով մահերի թիվը»,- նշեց Պապիկյանը։

Նրա խոսքով՝ նշյալ ախտահանիչ նյութի հիմքում ալկոհոլն է, տեխնոլոգիական նորարարություն չկա, կարևորն ավելի շատ մարդկանց գիտակցություն ու այդ նյութի հասանելիությունն է Հայաստանում։ «Որոշել ենք սկզբում համագործակցել հիվանդանոցների հետ, այնուհետև այն վայրերի, որտեղ ժողովուրդ է հավաքվում, մանավանդ սննդի հետ կապված տեղերում, այդ թվում՝ դպրոցներում։ Ուսումնասիրությունը պարզել է, որ Անգլիայում ուսուցիչների ու երեխաների հիվանդության պատճառով միլիոնավոր դոլարների վնաս է հասցվում տնտեսությանը»,- հավելեց մեր զրուցակիցը։

Տիգրան Պապիկյանի հավաստմամբ՝ եթե ամեն բան լավ լինի և իր գերմանացի գործընկերոջ հետ կարողանան արտադրություն հիմնել, այն նոր աշխատատեղեր կստեղծի 100-150 մարդու համար։ Իսկ հաջողության հասնելու դեպքում իրենց ներդրումը կարող է հասնել մի քանի միլիոն եվրոյի։ «Իմ հետաքրքրությունը մեր երկրում ինչ-որ բան անելն է, երկրի կարողությունները զարգացնելը։ Բացի այդ, մենք կարող ենք օգտվել ԵԱՏՄ շուկայից, քանի որ Հայաստանի շուկան այդքան մեծ չէ»,- նշեց ներդրողը։

Հարցին ի պատասխան, թե ինչ է անհրաժեշտ իրենց մտադրությունը կյանքի կոչելու համար՝ Տիգրան Պապիկյանը պատասխանեց. «Այս պահին գերմանացի իմ գործընկերը՝ Հայներ Օփհարդտը, ով մի շարք եվրոպական երկրներում նշյալ արտադրությամբ է զբաղվում, վերջերս նաև Ֆիլիպիններում է գործ հիմնել, ծանոթանում է Հայաստանին, այստեղի հնարավորություններին։ Նրա կարծիքը լսելուց հետո ամեն ինչ պարզ կլինի»։

 

8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանԿրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչության մեղադրանքով քրգործ է հարուցել լոնդոնաբնակ ռուս նախկին մոդելի դեմ Կոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորԿիևի վրա ռուսական հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել․ Զելենսկի Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ Կոբախիձեն անդրադարձել է Ադրբեջանին Ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր Ողբերգական դեպք Աշտարակում․ 69-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է կամրջի տակ, մեքենան՝ կամրջի վրա Քիչ առաջ Աշտարակի կամրջից մարդ ընկավ․ Սոֆյա ՊողոսյանՈւկրաինան վճարելու է Ռուսաստանի ուղղությամբ հասցված հարվածների համար․ Պեսկովի հայտարարությունները ՆԳ նախարարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին Չինաստանի իշխանությունները կշարունակեն աջակցել Կուբային Հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը Հայաստանում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Ղազախստանն Ուկրաինային կոչ է արել Սև ծովում դադարեցնել գրոհներն իրենց նավերի վրա Ե՞րբ կավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը«Ղարաբաղն Ադրբեջանի հողն է և հավերժ կմնա այդպիսին». Էրդողան Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 28-ի 08։00-ի դրությամբ Ծիծեռնակաբերդի խճուղում էլեկտրական ենթակայանի հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Կալասը ԵՄ երկրներին կոչ է արել Patriot հրթիռների մնացած պաշարները փոխանցել Ուկրաինային Հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր. Հանրային հեռուստաընկերության անդրադարձը ՀՀ դեսպանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են բեռնափոխադրման ոլորտում առկա խոչընդոտները Մեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան ՏԻՄ ընտրությունների արդյունքները Հայաստանի 4 համայնքներում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսովՂազախստանը կոչ է արել Ուկրաինային դադարեցնել հանրապետության նավերի վրա հարձակումները Սև ծովում Ամեն գարուն ու աշուն երեխային ճիճվաթափ անելը պարտադի՞ր էՇվեյցարիայի բնակիչները հանրաքվեի ժամանակ մերժել են չեզոքության ավելի խիստ ձև սահմանելու առաջարկը Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովNBC․ Իրանի՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավի վրա հարձակման հետևանքով ծովային ութ հետևակային է վիրավորվել Ճապոնիայում թայֆունի հետևանքով ավելի քան 4 հազար մարդ շարունակում է մնալ առանց էլեկտրականության Գազ չի լինելու սեպտեմբերի 29-ին մինչև 18:00-ն Հայրը իր 3-ամյա աղջկան 3 մլն դրամով վաճառել է 60-ամյա տղամարդու․ վերջինս փորձել է ծեծելով սպանել փոքրիկինՆեթանյահուն գաղտնի այցելել է ԱՄԷ և հանդիպել է էմիրությունների նախագահին Եկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանԵրևան-Սևան ավտոճանապարհին 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կողաշրջված հայտնվել ձորակում․ կա վիրավnր 6 անգամ կրակել են. հինգ երեխաների հորը սպանել են խանութում՝ հաճախորդների աչքի առաջԱրաղչին հայտարարել է, որ Թեհրանը կդիմակայի ագրեսիայի ցանկացած նոր սրմանը Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց հավաքականներն առանձին ենթախմբերում դարձել են մեդալակիրներ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել Եթե դու հայրենիքի պաշտպանի նահատակnւթյունն ու առաքելությունը չես հարգում, ապա դու քո երկրի դեմ թշնամnւթյուն իրականացնող սուբյեկտ ես. Տիգրան Աբրահամյան Զելենսկին խոստացել է կրճատել ՌԴ նավթավերամշակման գործարանների վրա հարվածները. Թրամփ Նույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցՊՆ զորամասերից մեկում հետևեցի առավոտյան մարմնամարզությանը․ Պապիկյան