Քանյե Ուեսթն արգելում է Քիմ Քարդաշյանին պլաստիկ վիրահատություն կատարել
ԼԱՅՖԱմերիկյան ռեալիթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանը հղիության ընթացքում գիրանալու և հետո արագորեն նիհարելու պատճառով հայտնվել է կախված կրծքերի և մաշկի լայնացումների խնդիրների առաջ։ Երկու երեխաների մայրը որոշել է կրծքերի վիրահատություն կատարել, բայց դրան հանկարծ հակառակվել է նրա ամուսինը՝ Քանյե Ուեսթը։ Բանը նրանում է, որ նրա մայրը մահացել է 2009 թվականին պլաստիկ վիրահատությունից հետո առաջացած բարդություններից։ Վախենալով կորցնել նաև կնոջը՝ ռեփերը այժմ արգելում է կնոջը գնալ նույն քայլին։
Ինչպես նշել է ինքը՝ Քանյե, իրեն չի մտահոգում Քիմի կրծքերի ձևի փոփոխությունը, բայց նրա ամենամեծ վախը ողբերգության կրկնությունն է, որը եղավ նրա մոր հետ։ Քիմը չի կիսում ամուսնու կարծիքը և դեռ փորձում է համոզել նրան։ Հասկանալի է, որ Քիմի համար իր խնդիրները իսկական ողբերգություն են։ Նա սովոր է, որ իր երկրպագուները հմայվեն իր կազմվածքով և այժմ չի կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ բնությունը անում է իրենը և ժամանակի հետ կորելու են և երիտասարդությունը, և գեղեցկությունը։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



