Երևան, 17.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Շրջադարձային փոփոխություններ «Դոմինո» սիթքոմում

ՖՈՏՈ

Blognews.am-ը գրում է.

Հոկտեմբերի 11-ին կմեկնարկի «Դոմինո» սիթքոմի նոր եթերաշրջանը, որտեղ քարը քարին չի մնացել։) Սիթքոմում շրջադարձային փոփոխություններ են եղել թե՛ սցենարային, թե՛ դերասանական կազմի առումով։ Երրորդ եթերաշրջանում տղաները՝ Սոս Ջանիբեկյանի, Նարեկ Բավեյանի և Մհեր Խաչատրյանի հերոսները, ունեն իրենց բիզնեսը, սակայն չեն կարողացել հեռու մնալ նոր խնդիրներից։ BlogNews-ը ներկայացնում է առաջին մանրամասներն ու լուսանկարները սիթքոմի նոր եթերաշրջանից։

«Շրջադարձային իրադարձություն է եղել որից հետո ամեն բան փոխվել է։ Երրորդ եթերաշրջանում թարմություն էր պետք։ Ցավոք, մի շարք դերասանների կերպարային գծերն ավարտվել են, սակայն դա պայմանավորված էր ոչ թե իրենց գործոնով, այլ այն հանգամանքով կերպարային գծերի զարգացումներն արհեստական էին դառնում։ Մեզ լուրջ փոփոխություն է պետք»,- ասաց սցենարիստ Սարգիս Կալպակյանը և հավելեց, որ նոր եթերաշրջանում ավարտվում են տնօրենների՝ Արա Կարագյանի, Ելենա Վարդանյանի, Սաթենիկ Օհանանի կերպարային գծերը։ Այս եթերաշրջանում չի նկարահանվելու նաև Ժոռա Հովհաննիսյանը։ Փոխարենը սպասվում են 2 նոր դերասանուհիներ, որոնցից մեկի անունն արդեն հայտնի է. «Դոմինոյում» նկարահանվելու է Արփինե Իսրայելյանը։ Մայրանալուց հետո սա դերասանուհու առաջին աշխատանքն է լինելու։

Գլխավոր դերակատար Սոս Ջանիբեկյանը նշեց, որ իր համար «Դոմինոն» շատ հետաքրքիր նախագիծ է, որտեղ իրեն շատ լավ է զգում։ «Ուզում ես որպես դերասան նոր գույներ բերել, որ հեռուստադիտողների համար ավելի հետաքրքիր լինի։ Այս եթերաշրջանում մի շարք փոփոխությունների հետ առաջնային է դարձել Միկային ամուսնացնելու հարցը։ Կարծում եմ՝ հետաքրքիր զարգացումներ կունենա, հետաքրքիր ճյուղեր կբացվեն, առավել ևս, որ բոլոր հաղորդումներում, ֆիլմերում ու սիթքոմներում ինձ փորձում են ամուսնացնել, չհաշված բարեկամներս, ընկերներս...  մայրս էլ չի փորձում, բայց սպասում է դրան,- ասաց դերասանը ու հավելեց, որ ֆինանսական կայունությունն առանձնապես չի փոխել Միկային։ - Միկային կարող է փոխել միայն սերը»։

Նոր փուլ է սկսվել նաև Մհեր Խաչատրյանի հերոսի՝ Գարիկի կյանքում։ Նրանց ընտանիքում համալրում է սպասվում։ Թե ինչպիսին է երեխայի սպասող Գարիկը, հեռուստադիտողները կիմանան սիթքոմի մեկնարկին, իսկ մեզ հաջողվեց պարզել, որ հերոսի երկչոտությունը ֆինանսական կայունությունից չի փոխվել։ «Այս եթերաշրջանում նոր սպիտակ փուլ է սկսվել։ Մենք մեկ քայլ առաջ ենք արել և մեր կյանքը փոխվել է, ես ունեմ իմ սեփական բիզնեսն ու նոր հոբբին, սակայն նոր խնդիրների են ի հայտ գալիս։ Անակնկալաշատ եթերաշրջան է լինելու»,- նկատեց Մհերը։

Նարեկն էլ հավելեց, որ «Դոմինոյի» նոր եթերաշրջանը շատ է  տարբերվելու նախորդներից՝ թե՛ սցենարային զարգացումներով, թե՛ նոր կերպարներով։ «Բոլորիս կերպարներն ու աշխատանքը փոխվել են։ Գործերը լավացել են, ավելի շքեղ կյանք ենք վարում, սակայն.... հայտնվում ենք նոր խնդիրների մեջ, որոնցից շատ հետաքրքիր իրավիճակներով ենք փորձելու դուրս գալ այս ամենից»,- եզրափակեց նա։

               

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Արշակ Ռոստոյանի-

Այսօր`ժամը 15:30-ին, արի' դատարանԱվստրալիան և Նոր Զելանդիան կարող են դառնալ ԵՄ ասոցացված անդամներ Ակունք բնակավայրում խոտի դեզ է այրվել Հարավային Աֆրիկայի նախագահը չեղարկել է հանրային միջոցառումները՝ առողջական խնդիրների պատճառով Աֆրիկյան երկրները հետաքրքրություն են ցուցաբերում Էբոլայի ռուսական պատվաստանյութի նկատմամբ Հունվարի 1-ից համայնքապետերն ու իրենց աշխատակիցները կրկնակի կամ եռակի բարձր աշխատավարձ կստանան Ես վարկ տալ-ստանալով չեմ զբաղված էստեղ, ես ՀՀ վարչապետն եմ․ Փաշինյան Ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև Երկրաշարժ Շողակաթ գյուղից 3 կմ հարավ-արևելք «Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ ՊետրոսյանըԿրթական չափորոշիչների ոչ լիարժեք ներդրված լինելու պատճառով է, որ աշակերտները թերանում են ուսման մեջ․ Ատոմ ՄխիթարյանԿառավարությունն առաջարկում է վերանայել պաշտոնյաների վարձատրության համակարգը Չինաստանի համագործակցությունը այլ երկրների հետ չպետք է ենթարկվի երրորդ կողմերի միջամտության. ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը՝ ՌԴ-ի դեմ պատժամիջnցների ԱՄՆ օրինագծի մասին ԱՄՆ-ն 3 տարվա ընթացքում առաջին անգամ բարձրացրել է տոկոսադրույքները՝ գնաճը զսպելու համար ԱՄՆ-ի ռազմածովային ուժերն օգնել են լցանավերին Հորմուզի նեղուցով 900 մլն բարել նավթ փոխադրել Ի՞նչ է սպասվում վարկերին ու ավանդներինԵրբ յուրաքանչյուր նվաճող իր նպաստն է բերել. «Փաստ»Դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են «Իրական Հայաստանի» գաղափարախոսությանը. Փաշինյան ԳԴՀ–ն ՀՀ պաշտպանության նախարարությանը 16 ձնագնաց է նվիրել «Արևմտյան Ադրբեջան»-ի խոսույթը լրջագույն մարտահրավեր է և անվտանգային uպառնալիք ՀՀ-ի համար․ Փաշինյան Տղամարդը խոստովանել է յոթ երեխաների մոր սպանությունըՀայաստանի հետ խաղաղությունը բարդ պայքար է, սակայն Ադրբեջանը հանձնառու է պահպանելու իր տարածքում գտնվող քրիստոնեական ժառանգությունը. Հաջիև ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 սեպտեմբերի). Ով չի ստացել հուսալիության մասին վկայական, համարվել է ժողովրդի թշնամի. «Փաստ»Պուտինը շնորհավորել է Մոդիին ծննդյան օրվա առթիվ և բարձր գնահատել կայացած բանակցությունները Նյու Յորքի քաղաքապետը, որը կողմ է Նեթանյահուի ձերբակալությանը, դեմ չէ նրա այցին Հայաստանում արտադրված պտուղ-բանջարեղենի ամեն երկրորդի մեջ թունաքիմիկատներ կան. Հարություն ՄնացականյանԹրամփը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտությունը շուտով կավարտվի Լոռու մարզի Լերմոնտովո բնակավայրի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ Սաուդյան Արաբիայում սպառվում են հրթիռներ որսացող միջոցները․ AP Պետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ»ՌԴ ԶՈւ-ն գիշերվա ընթացքում խnցել է 641 ուկրաինական ԱԹՍ. ՌԴ ՊՆ Գեղարքունիքի Ծաղկունք գյուղում գայլերի hարձակման հետևանքով 250-ից ավելի գառ ու ոչխար է uատկել 49-րդ տիտղոսն ու համաշխարհային ռեկորդներ. Մեսսիի հոբելյանական գոլն օգնեց «Ինտեր Մայամի»-ին նվաճել Չեմպիոնների գավաթը ԱԳՆ-ի առևտրի առարկան այս ընթացքում Հայաստանի հողերն են եղել. Նարեկ ԿարապետյանՀույս ունենք, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը կհասնեն խաղաղության. Թուրքիայի ՊՆ Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ»ԵՊՀ-ն ազգային ինքնության և հայրենասիրության պահպանման կարևորագույն կառույց է․ Մենուա ՍողոմոնյանԵրևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան Ադրբեջանը պատերազմում է մեր ինքնության դեմ, իսկ դուք ինքնիշխան հեզությամբ լռում եք․ Սյուզաննա Ավետիսյանը՝ ՔՊ-ինԱՄՆ-ում հավանություն են տվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնող օրինագծին 9 գոլ, 3 նշանակված 11-մետրանոց մեկ խաղում, «Բարսելոնա»-ն հաղթել է «Ռասինգ»-ին Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 17-ին Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ»Պարույր Հովհաննիսյանը պաշտոնապես ավարտել է ECOSOC-ի փոխնախագահի պաշտոնում իր գործունեությունը Կոնգրեսն ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու մասին օրինագիծը «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» խորագրով միջազգային համաժողովին հանդես եմ գալիս ելույթով․ Փաշինյան Հյուսիսային Կորեան մեղադրել է Միացյալ Նահանգներին և նրա դաշնակիցներին միջուկային պատերազմի ներուժի կուտակման մեջ Մեքսիկայի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնա «Եղբայրս աշխույժ էր, ճարպիկ, ընկերասեր ու շփվող». Վահագն Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»Թրամփը հայտարարել է, որ Իրանը ձգտում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ