ՄԱԿ-ի ԳԱ-ի շրջանակներում մեկնարկում է փախստականների խնդիրներին նվիրված գագաթնաժողովը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում սեպտեմբերի 19-ին տեղի կունենա փախստականների ու միգրանտների խնդիրներին նվիրված գագաթնաժողովը, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ասոշիեյթեդ պրես» գործակալությանը:
Պետությունների ղեկավարներն ու դիվանագետները պետք Է ընդունեն փաստաթուղթ, որը ՄԱԿ-ի անդամ երկրներին միասնական համաձայնեցված մոտեցում կառաջարկի փախստականների ու միգրանտների իրավունքների պաշտպանության նկատմամբ, որոնց թիվն աշխարհում 65,3 միլիոն Է՝ ամենաբարձր ցուցանիշը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր, նշվում Է հաղորդագրության մեջ:
«Եթե մենք կարողանանք այդ փաստաթուղթն իրականություն դարձնել, մեզ կհաջողվի լուծել բազմաթիվ խնդիրներ, այդ թվում՝ այնպիսի երկարաժամկետ մի խնդիր, ինչպիսին սիրիացի փախստականների հետ կապված իրադրությունն Է»,-ասված Է ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն կոմիսար Ֆիլիպո Գրանդիի հայտարարության մեջ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



