Նոյեմբերյանում գործող քաղաքապետը պարտվեց անկուսակցական անհատ ձեռներեցին
ՔԱՂԱՔԱԿԱՆՆոյեմբերյանի քաղաքապետ է ընտրվել անկուսակցական անհատ ձեռներեց Կարեն Աբազյանը:
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների՝ սեպտեմբերի 18-ին կայացած ՏԻՄ ընտրություններում Կարեն Աբազյանը հավաքել է 2 հազար 5 հարյուր 88 ձայն, նրա հիմնական մրցակիցը՝ Նոյեմբերյանի գործող քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը՝ 2 հազար 3 հարյուր 55: Մյուս թեկնածուներից Բարեկամավանի գյուղապետ Գարիկ Աբազյանը ստացել է 8 հարյուր 52 ձայն, Ոսկեպարի գյուղապետ Երվանդ Եգանյանը՝ 4 հարյուր 2, անկուսակցական Սերյոժա Ամիրաղյանը՝ 2 հարյուր 50 ձայն, «Գնորդ Լեւոն» ՍՊԸ տնօրեն Արթուր Անանյանը՝ 8 հարյուր 87, իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Գարիկ Փիրումյանը՝ 4 հարյուր 64:
Հիշեցնենք, որ Նոյեմբերյանի տարածաշրջանի 19 համայնքները խոշորացման արդյունքում ձեւավորել են 3 համայնք: Նոյեմբերյան համայնքը միավորում է Նոյեմբերյան քաղաքը եւ սահմանամերձ Դովեղ, Ջուջեւան, Բաղանիս, Ոսկեպար, Ոսկեվան, Կոթի եւ Բարեկամավան համայնքները:



