Հայաստանում վերջին 10 տարում հաշվառված մուրացիկ և թափառաշրջիկ անչափահասների թիվը զգալիորեն նվազել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ2015թ. տարեվերջի դրությամբ ՀՀ ոստիկանության կողմից հաշվառվել է 8 մուրացիկ և թափառաշրջիկ անչափահաս: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, 2002 թվականին անչափահաս մուրացիկ և թափառաշրջիկ հաշվառվածների թիվը կազմել է 111 հոգի, 2005-ին՝ 46, իսկ 2010 թվականին՝ 20:
2015 թվականի վերջում հաշվառված 8 մուրացիկ և թափառաշրջիկ անչափահասներից 4-ը հաշվառված են Երևանում, որոնցից 2-ը՝ մինչև 14 տարեկան, 1-ը՝ 14-15 տարեկան, մեկն էլ՝ 16-18 տարեկան:
Լոռու մարզում հաշվառված են անչափահաս 3 մուրացիկ և թափառաշրջիկ, որոնցից 2-ը՝ մինչև 14 տարեկան, 1-ը՝ 16-18 տարեկան:
Շիրակի մարզում հաշվառվել է մինչև 14 տարեկան մեկ անչափահաս մուրացիկ և թափառաշրջիկ երեխա:
Հաշվառված 8 անչափահասն էլ տղաներ են:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



