Լոս Անջելեսում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան է բացվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼոս Անջելեսի Գրանդ Պարկում սեպտեմբերի 17-ին Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան է բացվել: Այս մասին հաղորդում է NBC Los Angeles-ը:
Արարողությանը մասնակցել են Լոս Անջելեսի շրջանային խորհրդի ղեկավար Մայքլլ Անտոնովիչը, հայ համայնքի հոգեւոր առաջնորդներ:
«Այս հուշարձանը նվիրված է Հայոց ցեղասպանության 1.5 մլն զոհերի հիշատակին, իսկ Գրանդ Պարկը հրաշալի վայր է մտորումների համար»,- ասել է Մայքլ Անտոնովիչը:
Քանդակագործ Վահագն Թոմասյանի հեղինակած հուշարձանը պատրաստված է Արարատյան դաշտից բերված սեւ տուֆից:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



