Տորեսի ու Գրիզմանի դուբլերն ապահովեցին «Աթլետիկոյի» վստահ հաղթանակը
ՍՊՈՐՏԻսպանական Պրիմերայի չորրորդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» սեփական խաղադաշտում 5:0 հաշվով ուժեղ գտնվեց Խիխոնի «Սպորտինգից»: Մադրիդցիներից դուբլի հեղինակ դարձան ֆրանսիացի Անտուան Գրիզմանն ու իսպանացի Ֆերնանդո Տորեսը, մեկ անգամ էլ աչքի ընկավ թիմի նորեկ Կեւին Գամեյրոն:
Դիեգո Սիմեոնեի թիմը 8 միավորով բարձրացավ երրորդ տեղ եւ մեկական միավոր է զիջում առաջատարներ«Բարսելոնային» ու Մադրիդի «Ռեալին»: Արքայական ակումբը մեկ խաղ պակաս է անցկացրել եւ սեպտեմբերի 18-ին կհյուրընկալվի «Էսպանյոլին»:
Իսպանիայի առաջնություն, չորրորդ տուր
«Աթլետիկո» - «Սպորտինգ Խիխոն»՝ 5:0
Անտուան Գրիզման, 2, 31, Կեւան Գամեյրո, 5, Ֆերնանդո Տորես, 72, 90 (11մ)
«Էյբար» - «Սեւիլիա»՝ 20:30
«Լաս Պալմաս» - «Մալագա»՝ 22:45
1
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



