Երևան, 17.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Առաջին մանրամասները հայտնի դերասանների մասնակցությամբ «Կայարան» հեռուստասերիալից

ԼԱՅՖ

Blognews.am-ը գրում է.

Անի Երանյանին, Ալեքսանդր Բաբասյանին, Աննա Հարությունյանին, Արփինե Իսրայելյանին, Տաթև Հովակիմյանին և այլ հայտնի դերասանների առաջինը նկատած և գլխավոր դերեր վստահած ռեժիսոր Ելենա Արշակյանը նոր դեմքերի է բերում հեռուստաեթեր։ Սեպտեմբերի 26-ին «ATV» հեռուստաընկերությամբ կմեկնարկի նոր հեռուստանովել՝ «Կայարան»-ը, որի ռեժիսորն ու պրոդյուսերը Ելենա Արշակյանն է, սցենարի հեղինակը՝ Անահիտ Մխիթարյանը։ Ելենան ֆիլմի մասին առաջին անդրադարձը վստահել է BlogNews-ին։

Ֆիլմում խաղում են Ալեքսանդր Բաբասյանը, Աննա Դովլաթյանը, Հայկ Սարգսյանը, Տաթևիկ Մելքոնյանը, Եվա Խաչատրյանը, Վարդան Հովսեփյանը և այլք, իսկ գլխավոր հերոսների դերերը Ելենան վստահել է Թատերական ինստիտուտի դերասանական բաժնի 4-րդ կուրսի ուսանողներ Վարուժան Մարգարյանին և Քրիստինե Կույումչյանին։ «Սովորությանս համաձայն՝ ի հայտ կբերեմ նոր դերասանների։ Համոզված եմ, որ Վարուժանն ու Քրիստինեն շատ կսիրվեն։ Թող մեծամիտ չհնչի, բայց այդ առումով դեռ չեմ սայթաքել։ Շատ տաղանդավոր երեխեք են, շատ եմ ուզում, որ հանրությունն իրենց ընդունի առաջին հերթին որպես լավ դերասանների։ Ժամանակը ցույց կտա՝ սխալվել եմ, թե ոչ»,- նշեց ռեժիսորը։

Անոնսում պատմությունը սկսվում է երեխաներով, սակայն Ելենան նշեց, որ ֆիլմը երեխաների մասին չէ։ «Պարզապես գործողությունները սկսվում են 1998 թվականից, երբ մեր հերոսները դեռ երեխաներ են։ Փակագծերը չեմ ուզում բացել, թե ինչու։ Դա պարզ կլինի ֆիլմի առաջին երեք սերիաներում»,- ասաց պրոդյուսերը և հավելեց, որ ֆիլմի հիմքում սիրո պատմություն է։

 

«Շատերի համար գուցե հասարակ թվա, սակայն որոշել ենք անդրադառնալ աշխարհում ամենամեծ զգացմունքին՝ սիրուն, կարծում եմ՝ հեռուստադիտողներին հետաքրքիր կլինի։ Հետաքրքիր, լարված, էմոցիոնալ մելոդրամա է լինելու։ Տևական դադարից հետո կրկին համագործակցել ենք Անահիտ Մխիթարյանի հետ։ «Անավարտ թռիչքից» հետո առաջին անգամ ենք համագործակցում»,- նշեց նա։

Թե ինչու «Կայարան», ռեժիսորը նկատեց, որ դա ևս պարզ կլինի առաջին սերիաների ընթացքում. «Չեմ ուզում մարդիկ բառի բուն իմաստով ընկալեն կայարանը. մեր հոգու կայարաններից մենք ճանապարհում և դիմավորում ենք մարդկանց։ Այս բառը փոխաբերական շատ իմաստներ ունի, և այդ ենթատեքստերը լինելու են ֆիլմում»։

Նախատեսվում է, որ «Կայարանի» առաջին եթերաշրջանը կավարտվի դեկտեմբերի վերջին։ Երկրորդ եթերաշրջան կլինի՞, թե՞ ոչ, կախված է հանրության արձագանքից։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Զելենսկին գլխավոր դատախազի պաշտոնակատար է նշանակել Անտոն Կովալսկուն Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ ՍավգուլյանԵրևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Այո՛, սարքել ենք տժվժիկի պատմությունը, որովհետև ներողություն չեք խնդրել իմ բաց թողած օրերի համար Ձկնորսները փակել են Նիսի նավահանգիստը Ձեր դիվանագիտական արկածախնդրությունը կենսական խնդիրների է հասցնում․ Էդգար ՂազարյանԴիերի հերթական փոխանակումը Ուկրաինայի և Ռուսաստանի միջև Խուլիգանություն «Դելիս» գիշերային ակումբում, 4 անձ ձերբակալվել էԱմենամեծ մարտահրավերը աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունը, ինչպես նաև քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունն է․ Արտակ ԶաքարյանԱՄՆ-ում «դժnխային պատժամիջոցների» մասին օրենքի ընդունումը ոչ բարեկամական գործողություն է, որը միայն կբարդացնի Ուկրաինայում խաղաղ կարգավորման որոնումը. Պեսկով Փաշինյանը հանձնարարեց զբաղվել Երեւանի կենտրոնում ապօրինի գործող «Շառլոտ» ակումբով Կոտայքի մարզի Պռոշյան և Զովունի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Արևմուտքը փորձում է միջամտել Հարավային Կովկասի քաղաքական իրավիճակին. Շոյգու Բելոռուսի նախագահին մենք էլ հարցեր ունենք, իսկ դուք սրիկա Սաֆարովի հետ կապված Հունգարիային հարցեր չունե՞ք․ Դավիթ ՂազինյանԴատարանը քննում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը․ ուղիղՆախատեսվում է վերանայել պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության գործող համակարգը Արևմուտքն անամnթաբար միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին. Շոյգու Բա Ռուբեն Մխիթարյանին ինչի՞ չեք հարցնում Մեղրիի ՔՊ-ական քաղաքապետի՝ հանքերի թալանի մասին. Վարդևանյան Սահմանազատման գործընթացը պետք է ցույց տա՝ կա՞ Քյարքիի հարցով հանրաքվեի անհրաժեշտություն. Փաշինյան Այսօր`ժամը 15:30-ին, արի' դատարանԱվստրալիան և Նոր Զելանդիան կարող են դառնալ ԵՄ ասոցացված անդամներ Ակունք բնակավայրում խոտի դեզ է այրվել Հարավային Աֆրիկայի նախագահը չեղարկել է հանրային միջոցառումները՝ առողջական խնդիրների պատճառով Աֆրիկյան երկրները հետաքրքրություն են ցուցաբերում Էբոլայի ռուսական պատվաստանյութի նկատմամբ Հունվարի 1-ից համայնքապետերն ու իրենց աշխատակիցները կրկնակի կամ եռակի բարձր աշխատավարձ կստանան Ես վարկ տալ-ստանալով չեմ զբաղված էստեղ, ես ՀՀ վարչապետն եմ․ Փաշինյան Ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև Երկրաշարժ Շողակաթ գյուղից 3 կմ հարավ-արևելք «Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ ՊետրոսյանըԿրթական չափորոշիչների ոչ լիարժեք ներդրված լինելու պատճառով է, որ աշակերտները թերանում են ուսման մեջ․ Ատոմ ՄխիթարյանԿառավարությունն առաջարկում է վերանայել պաշտոնյաների վարձատրության համակարգը Չինաստանի համագործակցությունը այլ երկրների հետ չպետք է ենթարկվի երրորդ կողմերի միջամտության. ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը՝ ՌԴ-ի դեմ պատժամիջnցների ԱՄՆ օրինագծի մասին ԱՄՆ-ն 3 տարվա ընթացքում առաջին անգամ բարձրացրել է տոկոսադրույքները՝ գնաճը զսպելու համար ԱՄՆ-ի ռազմածովային ուժերն օգնել են լցանավերին Հորմուզի նեղուցով 900 մլն բարել նավթ փոխադրել Ի՞նչ է սպասվում վարկերին ու ավանդներինԵրբ յուրաքանչյուր նվաճող իր նպաստն է բերել. «Փաստ»Դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են «Իրական Հայաստանի» գաղափարախոսությանը. Փաշինյան ԳԴՀ–ն ՀՀ պաշտպանության նախարարությանը 16 ձնագնաց է նվիրել «Արևմտյան Ադրբեջան»-ի խոսույթը լրջագույն մարտահրավեր է և անվտանգային uպառնալիք ՀՀ-ի համար․ Փաշինյան Տղամարդը խոստովանել է յոթ երեխաների մոր սպանությունըՀայաստանի հետ խաղաղությունը բարդ պայքար է, սակայն Ադրբեջանը հանձնառու է պահպանելու իր տարածքում գտնվող քրիստոնեական ժառանգությունը. Հաջիև ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 սեպտեմբերի). Ով չի ստացել հուսալիության մասին վկայական, համարվել է ժողովրդի թշնամի. «Փաստ»Պուտինը շնորհավորել է Մոդիին ծննդյան օրվա առթիվ և բարձր գնահատել կայացած բանակցությունները Նյու Յորքի քաղաքապետը, որը կողմ է Նեթանյահուի ձերբակալությանը, դեմ չէ նրա այցին Հայաստանում արտադրված պտուղ-բանջարեղենի ամեն երկրորդի մեջ թունաքիմիկատներ կան. Հարություն ՄնացականյանԹրամփը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտությունը շուտով կավարտվի Լոռու մարզի Լերմոնտովո բնակավայրի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ Սաուդյան Արաբիայում սպառվում են հրթիռներ որսացող միջոցները․ AP Պետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ»ՌԴ ԶՈւ-ն գիշերվա ընթացքում խnցել է 641 ուկրաինական ԱԹՍ. ՌԴ ՊՆ