Ողբերգական ավտովթար՝ Լոռու մարզում. 2 զինվորական է մահացել, ևս 2 հոգի ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆShamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում Վանաձոր-Երևան ավտոճանապարհի Սպիտակի վարչական տարածքում Volkswagen Golf մակնիշի 35 PՏ 865 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մոտ 60 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում։
Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 2 հոգի ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն։
Մահացածները զինվորականներ են, ովքեր ծառայում են Հայաստանում տեղակայված ռուսական N ռազմաբազայում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



