Ձեռքերի կնճիռներից ազատվելու արդյունավետ բնական միջոցներ
ԼԱՅՖՀայտնի ասացվածք է՝ կնոջ տարիքը երևում է ձեռքերից, քանի որ կանայք տարիքի հետ միասին հիմնականում մեծ ուշադրություն են հատկացնում դեմքի մաշկին և անտեսում ձեռքերը։
Ճշմարտությունն այն է, որ ձեռքերի մաշկը բավական բարակ ու զգայուն է, որը ևս մշտական խնամքի կարիք ունի, որի համար չի պահանջվում մեծ գումարներ։
Բնական պարզ բաղադրիչները կարող են արդյունավետ լինել և օգնել ձեռքերի խնամքի հարցում և պարգևել գեղեցիկ, փափուկ և երիտասարդ ձեռքեր։
1․Կարտոֆիլ
Միջին չափի կարտոֆիլը եփել ու տրորել։ Ավելացնել 2 ճաշի գդալ ձիթապտղի յուղ, 2 ճաշի գդալ մեղր և մի փոքր կաթ։ Բոլոր բաղադրիչները լավ խառնել ու դնել սառնարանում։ Օգտագործել այս խառնուրդը շաբաթը 2-3 անգամ։ Քսել այն ձեռքերին ու պահել 15 րոպե, լվացվել օճառով։
2․Ձու
Եթե ցանկանում եք վերականգնել մաշկի առաձգականությունը, ապա օգտագործեք ձու։ Ձվի սպիտակուցն առանձնացնել ու ավելացնել 1 ճաշի գդալ մեղր։ Խառնուրդը քսել ձեռքերի մաշկին և թողնել չորանա։ Լվացվել օճառով։
3․Մասուրի յուղ
Մասուրի յուղը կապահովի մաշկի ամրությունն ու առաձգականությունը, ինչպես նաև կսնուցի այն։ Անհրաժեշտ է ընդամենը ամեն օր ձեռքերը մերսել մասուրի յուղով, որը նաև կհանգստացնի ձեռքերը։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
4
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



