Աղվան Հովսեփյանը Բելառուսի դեսպանի հետ քննարկել է քննչական մարմինների համագործակցության հարցեր
ՔԱՂԱՔԱԿԱՆՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը սեպտեմբերի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. «Կողմերը քննարկել են երկու երկրների՝ մասնավորապես քննչական մարմի նների համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Ա.Հովսեփյանը բարձր է գնահատել իր աշխատանքային այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք նոր որակ կհաղորդեն փոխգործակցությանը։ Մասնավորապես՝ ԱՊՀ անդամ երեք պետությունների՝ Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների ղեկավարները համատեղ հայտարարություն ստորագրեցին՝ քննչական մարմինների ղեկավարների խորհուրդ ձևավորելու մտադրության մասին։
ՀՀ քննչական կոմիետի նախագահը համոզմունք է հայտնել, որ բազմակողմ միջգերատեսչական փոխգործակցությունը կնպաստի քննչական մարմինների համագործակցության ընդլայմանն ու զարգացմանը:
Կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին այսուհետ ևս շարունակել արդյունավետ փոխգործակցությունը։



