ԵՄ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովը քննարկում է Եվրամիության ճգնաժամը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲրատիսլավայում բացվել Է Եվրամիության ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որտեղ ԵՄ-ի անդամ երկրների ղեկավարները փորձում են հստակեցնել ճգնաժամ ապրող միավորված Եվրոպայի ապագան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Սլովակիայի մայրաքաղաք են ժամանել 27 երկրների ներկայացուցիչներ. ԵՄ-ի գագաթնաժողովն առաջին անգամ Է անցկացվում առանց Մեծ Բրիտանիայի, որի բնակիչները հանրաքվեում քվեարկել են միավորված Եվրոպայից դուրս գալու օգտին:
ԵՄ-ի մեջ մնացած պետությունների ներկայացուցիչները փորձում են որոշել, թե ինչն Է հարկավոր փոխել միության քաղաքականության մեջ բրիտանացիների դուրս գալուց հետո:
Քննարկման համար ուրիշ լուրջ խնդիրներ Էլ կան՝ փախստականների հետ կապված ճգնաժամը, տնտեսության վիճակը, հանցավորության աճը, ահաբեկչությունը եւ, վերջապես, վստահությունը բուն Եվրոպայի նկատմամբ:
Ինչպես Սլովակիայի մայրաքաղաք ժամանելուց հետո հայտարարել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Եվրամիությունն օրհասական վիճակում Է, եւ նրա խնդիրները չեն լուծվի մեկ հանդիպման ընթացքում:
Գագաթնաժողովի նախօրյակին Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հորդորել Է ԵՄ-ի ղեկավարներին՝ «սթափ եւ առավելագույնս ազնիվ» վերաբերմունք դրսեւորել հանրակցության խնդիրների նկատմամբ:
Բրատիսլավայում չի պլանավորվում որեւիցե որոշում ընդունել կամ փաստաթղթեր ստորագրել: Ինչպես բացատրում են ԵՄ-ի պաշտոնյաները, հանդիպումն ավելի շատ կօգտագործվի փակ դռների հետեւում կարծիքների փոխանակման համար:



