Երևան, 17.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչո՞ւ է Սոս Ջանիբեկյանը մեկնում ԱՄՆ և որքա՞ն ժամանակով

ՖՈՏՈ

Blognews.am-ը գրում է.

Հոկտեմբերին ԱՄՆ-ում կկայանա ռեժիսոր Վահիկ Փիրհամզեի «Նայիր աչքերիս մեջ» ներկայացման պրեմիերան, որում խաղում են Վահիկը, իր կինը՝ Անահիտ Ավանեսյանը, և Հայաստանից հրավիրված դերասաններ Սոս Ջանիբեկյանն ու Լուիզա Ներսիսյանը։ BlogNews-ը Սոսի հետ խոսել է ներկայացման և առաջին անգամ ԱՄՆ մեկնելու մասին։

«Հերոսս հայ տղա է, ով մեկնել է իր ամերիկյան երազանքի հետևից և անօրինական բնակություն հաստատել ԱՄՆ-ում։ Նա աշխատում է մի ընտանիքում, որտեղ էլ ընթանում են գործողությունները։ Ներկայացման հիմքում ընտանեկան դրամա է»,- ասաց Սոսն ու հավելեց, որ փլուզման եզրին կանգնած ընտանիքի վերաարժևորման հարցում լուրջ դերակատարում են ունենում այդ ընտանիքում հայտնված օտար մարդիկ՝ իր և Լուիզա Ներսիսյանի կերպարները։ Թե ինչ է լինում, երբ տարբեր կենցաղների և մենթալիտետի տեր հայեր հավաքվում են մի հարկի տակ, ամերիկաբնակ հայերը կիմանան հոկտեմբերի 7-ին և 9-ին։

Սոսը միշտ խոստովանել է, որ թատրոնում խաղալու հետ կապված մի շարք մտավախություններ ունի, քանի որ թատրոնում փորձը մեծ չէ։ Այս անգամ էլ նա նշեց, որ շատ անհանգիստ է։ «Սարսուռ կա մեջս։ Շատ մեծ պատասխանատվություն է։ Շատ եմ պայքարում, որպեսզի երբ բեմ դուրս գամ, ոտքերս կայուն զգամ և անհանգստությունից չսկսեմ դողալ։ Ժամանակը քիչ է, սակայն ամենօրյա աշխատանքներ ենք տանում, որ ներկայացումը հնարավորինս լավը լինի։ Կարծում եմ՝ կհաջողվի, որովհետև շատ եմ վստահում թե՛ խաղընկերներիս, ովքեր մեծ փորձ ունեն թատրոնում, թե՛  Վահիկին, ով ռեժիսորն է»,- ասաց դերասանն ու հավելեց, որ ինքն ու գործընկերները  մարդկային առումով էլ են իրար լավ հասկանում, իսկ դա գործի կեսն է։

Սոսի խոսքով՝ ամենակարևորն այն է, որ վստահում է ռեժիսորին, ինչը շատ է հեշտացնում աշխատանքը։ «Հումորը, դրությունները, սցենարային ու կերպարային կառուցվածքն ինձ համար կարող են խորթ լինել, որովհետև ամերիկաբնակների ճաշակը, մոտեցումն ու հումորը տարբերվում է հայաստանաբնակներից, բայց ես միանշանակ վստահում եմ Վահիկին, ով շատ մեծ փորձ ունի։ Ակնկալիքներ առանձնապես չունեմ, որովհետև չգիտեմ՝ ուր եմ գնում։ Ամերիկահայերին, պարսկահայերին ծանոթ եմ այնքանով, որ Ֆեյսբուքով հաճախ գրում են, գիտեմ, որ նրանց շրջանում շատ հետևողներ ունեմ, ինչի համար շատ շնորհակալ եմ։ Ուզում եմ իրենց այնպես ներկայանալ, ինչպես իրենք կուզեին ինձ տեսնել, և հանկարծ չհիասթափեցնեմ»,- նշեց դերասանը, ով ԱՄՆ-ում լինելու է մոտ 20 օր։

Սոսն առաջին անգամ է լինելու ԱՄՆ-ում, սակայն, հանուն լավ արդյունքի, պատրաստ է տրամադրելու նաև հանգստի համար նախատեսված ժամանակը։ «Ինձ համար գործը  միշտ առաջնային է եղել։ Եթե գործը պահանջի այնքան ժամանակ, որ ես նույնիսկ Ամերիկայի որևէ փողոց չտեսնեմ, չգնամ Դիսնեյ Լենդ, Վեգաս, չեմ տխրի, որովհետև գիտեմ, որ պատճառը շատ արժեքավոր է․ ամբողջ ժամանակս նվիրել եմ աշխատանքիս։ Աշխատանքի տակից պատվով դուրս գալն ինձ համար ավելի կարևոր է, քան Ամերիկան տեսնելը»,- ասաց դերասանն ու հավելեց, որ ի տարբերություն իր հերոսի՝ իր «ամերիկյան երազանքն» այլ է․ «Ամերիկյան երազանքս երբեք չի եղել Ամերիկայում բնակվելը։ Իմ ամերիկյան երազանքն է ամերիկյան ֆիլմերում նկարահանվելը, իսկ դրա միակ ճանապարհն էնտեղ բնակվելը չէ»։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Կբարձրացվի պետական կառավարման համակարգի արդյունավետությունն ու թափանցիկությունը Ընդդիմության քվեները գրեթե կրկնապատկվել են․ իշխանության համար սա ի՞նչ ազդանշան էԶինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն ՄանվելյանՎստահ եմ՝ դրսի պահանջ է, որ Սամվել Կարապետյանը մնա կալանավորված. Սարգիս Կարապետյան Զելենսկին գլխավոր դատախազի պաշտոնակատար է նշանակել Անտոն Կովալսկուն Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ ՍավգուլյանԵրևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Այո՛, սարքել ենք տժվժիկի պատմությունը, որովհետև ներողություն չեք խնդրել իմ բաց թողած օրերի համար Ձկնորսները փակել են Նիսի նավահանգիստը Ձեր դիվանագիտական արկածախնդրությունը կենսական խնդիրների է հասցնում․ Էդգար ՂազարյանԴիերի հերթական փոխանակումը Ուկրաինայի և Ռուսաստանի միջև Խուլիգանություն «Դելիս» գիշերային ակումբում, 4 անձ ձերբակալվել էԱմենամեծ մարտահրավերը աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունը, ինչպես նաև քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունն է․ Արտակ ԶաքարյանԱՄՆ-ում «դժnխային պատժամիջոցների» մասին օրենքի ընդունումը ոչ բարեկամական գործողություն է, որը միայն կբարդացնի Ուկրաինայում խաղաղ կարգավորման որոնումը. Պեսկով Փաշինյանը հանձնարարեց զբաղվել Երեւանի կենտրոնում ապօրինի գործող «Շառլոտ» ակումբով Կոտայքի մարզի Պռոշյան և Զովունի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Արևմուտքը փորձում է միջամտել Հարավային Կովկասի քաղաքական իրավիճակին. Շոյգու Բելոռուսի նախագահին մենք էլ հարցեր ունենք, իսկ դուք սրիկա Սաֆարովի հետ կապված Հունգարիային հարցեր չունե՞ք․ Դավիթ ՂազինյանԴատարանը քննում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը․ ուղիղՆախատեսվում է վերանայել պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության գործող համակարգը Միայն ժողովրդի մեծամասնության աջակցությունը չունեցող իշխանությունն է ընդդիմադիրներին ձերբակալում և սահմանափակում նրանց ազատությունը. «Ուժեղ Հայաստան» Արևմուտքն անամnթաբար միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին. Շոյգու Բա Ռուբեն Մխիթարյանին ինչի՞ չեք հարցնում Մեղրիի ՔՊ-ական քաղաքապետի՝ հանքերի թալանի մասին. Վարդևանյան Սահմանազատման գործընթացը պետք է ցույց տա՝ կա՞ Քյարքիի հարցով հանրաքվեի անհրաժեշտություն. Փաշինյան Այսօր`ժամը 15:30-ին, արի' դատարանԱվստրալիան և Նոր Զելանդիան կարող են դառնալ ԵՄ ասոցացված անդամներ Ակունք բնակավայրում խոտի դեզ է այրվել Հարավային Աֆրիկայի նախագահը չեղարկել է հանրային միջոցառումները՝ առողջական խնդիրների պատճառով Աֆրիկյան երկրները հետաքրքրություն են ցուցաբերում Էբոլայի ռուսական պատվաստանյութի նկատմամբ Հունվարի 1-ից համայնքապետերն ու իրենց աշխատակիցները կրկնակի կամ եռակի բարձր աշխատավարձ կստանան Ես վարկ տալ-ստանալով չեմ զբաղված էստեղ, ես ՀՀ վարչապետն եմ․ Փաշինյան Ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև Երկրաշարժ Շողակաթ գյուղից 3 կմ հարավ-արևելք «Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ ՊետրոսյանըԿրթական չափորոշիչների ոչ լիարժեք ներդրված լինելու պատճառով է, որ աշակերտները թերանում են ուսման մեջ․ Ատոմ ՄխիթարյանԿառավարությունն առաջարկում է վերանայել պաշտոնյաների վարձատրության համակարգը Չինաստանի համագործակցությունը այլ երկրների հետ չպետք է ենթարկվի երրորդ կողմերի միջամտության. ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը՝ ՌԴ-ի դեմ պատժամիջnցների ԱՄՆ օրինագծի մասին ԱՄՆ-ն 3 տարվա ընթացքում առաջին անգամ բարձրացրել է տոկոսադրույքները՝ գնաճը զսպելու համար ԱՄՆ-ի ռազմածովային ուժերն օգնել են լցանավերին Հորմուզի նեղուցով 900 մլն բարել նավթ փոխադրել Ի՞նչ է սպասվում վարկերին ու ավանդներինԵրբ յուրաքանչյուր նվաճող իր նպաստն է բերել. «Փաստ»Դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են «Իրական Հայաստանի» գաղափարախոսությանը. Փաշինյան ԳԴՀ–ն ՀՀ պաշտպանության նախարարությանը 16 ձնագնաց է նվիրել «Արևմտյան Ադրբեջան»-ի խոսույթը լրջագույն մարտահրավեր է և անվտանգային uպառնալիք ՀՀ-ի համար․ Փաշինյան Տղամարդը խոստովանել է յոթ երեխաների մոր սպանությունըՀայաստանի հետ խաղաղությունը բարդ պայքար է, սակայն Ադրբեջանը հանձնառու է պահպանելու իր տարածքում գտնվող քրիստոնեական ժառանգությունը. Հաջիև ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 սեպտեմբերի). Ով չի ստացել հուսալիության մասին վկայական, համարվել է ժողովրդի թշնամի. «Փաստ»Պուտինը շնորհավորել է Մոդիին ծննդյան օրվա առթիվ և բարձր գնահատել կայացած բանակցությունները Նյու Յորքի քաղաքապետը, որը կողմ է Նեթանյահուի ձերբակալությանը, դեմ չէ նրա այցին Հայաստանում արտադրված պտուղ-բանջարեղենի ամեն երկրորդի մեջ թունաքիմիկատներ կան. Հարություն Մնացականյան