Գալուստ Սահակյանը հուշամեդալով է պարգևատրել Հայաստանի գլխավոր հոգեբույժին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 16-ին Հայաստանի անկախության 25-ամյակի կապակցությամբ ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով պարգեւատրել է ՀՀ ԱՆ գլխավոր հոգեբույժ, «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնի տնօրեն Սամվել Թորոսյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Խորհրդարանի ղեկավարը, շնորհավորելով Սամվել Թորոսյանին, շնորհակալություն է հայտնել առողջապահության ոլորտում ունեցած մեծ ներդրման համար: «Հայ իրականության մեջ Դուք ճանաչված բժշկի համբավ ունեք: Ձեր գործունեության ընթացքում կարողացել եք աչքի ընկնել մասնագիտական կարողություններով ու հավատարիմ եք մնացել բժշկի կոչմանը»,- ասել է Գալուստ Սահակյանը:



