Շարմազանովը ՌԴ Պետդումայի ընտրությունների մոնիտորինգ կիրականացնի
ՔԱՂԱՔԱԿԱՆՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 16-20-ն աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ: Էդուարդ Շարմազանովը ՀԱՊԿ ԽՎ դիտորդական խմբի կազմում կիրականացնի ՌԴ Դաշնային ժողովի Պետդումայի ընտրությունների մոիտորինգ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Նախատեսվում է Էդուարդ Շարմազանովի հանդիպումը ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի, ինչպես նաեւ Լենինգրադի մարզի ղեկավարության հետ:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



