Ադելը առաջիկա 10 տարիներին համերգներ չի տալու
ԼԱՅՖԵրգչուհի Ադելը նոյեմբեր ամսին անց է կացնելու իր 107-րդ համերգը և ավարտելու է իր համաշխարհային շրջագայությունը: Իր երգը ողջ աշխարհին ներկայացնելուց հետո 28-ամյա Ադելը ցանկանում է 10 տարով համերգային դադար առնել, որպեսզի կարողանա ավելի շատ ժամանակ անց կացնել իր որդի Անջելոյի հետ:
The Sun-ը տեղեկացնում է, որ երգչուհու նման որոշման պատճառն այն է, որ իր երեքամյա որդին հաջորդ տարվանից արդեն դպրոց է հաճախելու, իսկ երգչուհին չի կարողանալու նրա հետ լինել այդ կարևոր պահին և հենց այդ պատճառով էլ մտածում է ընտանիքով բնակություն հաստատել Լաս Վեգասում:
Երգչուհին նաև խոստովանել էր, որ իրեն դուր չի գալիս ճամպրուկային տրամադրությամբ ապրելը: Նա Ֆիլադելֆիայի իր համերգի ժամանակ ասել է. «Չգիտեմ՝ ինչքանով եք տեղյակ, սակայն ես ինձ շրջագայող արտիստ չեմ համարում: Ես ավելի շատ տան մարդ եմ:»
Ադելի երաժշտական դադարը դժվար թե երգչուհուն մեծ ֆինանսական խնդիրներ պատճառի, քանի որ նա ունի 65 միլիոն դոլար եկամուտ:
Հիշեցնենք, որ Ադելի որդին ծնվել է 2012 թվականին և նրա հայրը Սայմոն Կոնեցկին է, ում հետ Ադելը սկսել է հանդիպել 2011 թվականից: Գրեմիի մրցանակակիր երգչուհին Vogue-ի հետ հարցազրույցի ժամանակ ասել է, որ երեխայի ծնունդից հետո ինքը վերջապես հասկացել է, թե ինչ է իրականում նշանակում ապրել և կյանքում նպատակ ունենալ:
Նյութը հրապարական պատրաստեց Past.am-ը:



