ԱՄՆ-ում հեռուստաշոուի վարողը գզգզել Է Թրամփի սանրվածքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը պահպանել Է հեռուստատեսային շոուների եւ զվարճանքների սիրահարի իր համբավը՝ սեպտեմբերի 15-ին NBC ալիքում ելույթ ունենալով The Tonight Show զավեշտական ծրագրում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ծրագրի ընթացքում արծարծվել են նաեւ լուրջ հարցեր, ներառյալ քաղաքական գործչի ընտրարշավը: Բայց վերջում հաղորդավար Ջիմի Ֆալոնը Թրամփին հարցրել Է, թե կարելի Է արդյոք մի հիմար բան անել, քանի դեռ նա ԱՄՆ-ի նախագահ չի դարձել: Ճշտող հարցին Ֆալոնն ասել Է, թե ցանկանում Է գզգզել նրա մազերը: Թրամփը նախ շփոթվել Է, բայց, մի քանի վայրկյան մտածելով, համաձայնել Է:
«Լավ: Մեկ ժամ հետո մարդիկ (ընտրողները – խմբ.) ինձ սպասում են Նյու Հեմփշիրում, հուսով եմ, նրանք կհասկանան»,- ժպտալով ասել Է քաղաքական գործիչը:
Դրանից հետո Ֆալոնը տրիբունաների հավանության սուլոցների եւ ծափահարությունների ներքո գզգզել Է Թրամփի սանրվածքը, որն այնքան հաճախ Է ծաղրանմանումների եւ կատակների օբյեկտ դարձել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



