Վրացի զինվորականների թիվը չի գերազանցի 37 հազարը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանում զինծառայողների թիվը կմնա նախկինը եւ չի գերազանցի 37 հազարը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել Է Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար Վախթանգ Քափանաձեն՝ Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի նիստի ավարտից հետո:
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին սեպտեմբերի 15-ին Ազգային անվտանգության խորհրդի նիստ Էր գումարել զինված ուժերի թվաքանակի եւ բարեփոխումների քննարկման համար, որոնք պլանավորված Էին պաշտպանության նախարարությունում:
«Մենք քննարկեցինք օրակարգով նախատեսված հարցերը, որոնք վերաբերում Էին զինված ուժերի թվաքանակին: Ընդունվել Է որոշում՝ ամեն ինչ թողնել ինչպես որ կա, այսինքն՝ 37 հազարից ոչ ավելի: Դա այն քանակն Է, որը լրացուցիչ համաձայնության կարիք չունի: Քանակի ավելացման դեպքում հարկ կլինի դա համաձայնեցենլ խորհրդարանի հետ»,- ասել Է Վախթանգ Քափանաձեն, հաղորդել Է Sputnik-ը:



