«Հրապարակ». Հովիկ Աբրահամյանի վերջին լավությունը Արմավիրի գեներալ մարզպետին
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Հրապարակ» թերթը գրում է. «Հրաժարականից առաջ Հովիկ Աբրահամյանը վերջին լավությունն է արել Արմավիրի գեներալ մարզպետին։ Վերջին նիստին որոշել են էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավար Կարեն Ղահրամանյանի՝ մարզպետի որդու, պաշտոնավարման ժամկետը երկարաձգել 4 տարով՝ մինչեւ 2020 թ. սեպտեմբերի 13-ը։
Ղահրամանյանները մեզանում պահանջված պաշտոնյաներ են, այդ է պատճառը, որ 67-ամյա մարզպետը դեռ շարունակում է պաշտոնավարել, թեեւ չի բացառվում, որ գնան սերնդափոխության՝ «յուրաքանչյուր ընտանիքից մեկ պաշտոնյա» սկզբունքի շրջանակներում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



