ՄԱԿ-ում հայտարարել են սիրիական դպրոցների եւ հիվանդանոցների վրա գրոհների դադարելու մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայում զինադադարի ռեժիմի հայտարարումից հետո դադարել են գրոհները դպրոցների եւ հիվանդանոցների վրա, օրվա ընթացքում քաղաքացիական անձանց զոհվելու ոչ մի դեպք չի գրանցվել: Այդ մասին լրագրողներին հայտնել Է Սիրիայի խնդրով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդի օգն ական Յան Էգելանը:
«Լավ նորություններն այն են, որ մեր մարդիկ տեղերում հաստատում են, որ մարտական գործողությունների դադարեցման ռեժիմը գործում Է: Սպանություններն զգալիորեն կրճատվել են: Վերջին 24 ժամվա ընթացքում խաղաղ բնակիչների ոչ մի սպանություն չի եղել: Դպրոցների եւ հիվանդանոցների վրա գրոհները դադարել են»,-ասել Է նա:
Էգելանը հավելել Է, թե վատ նորությունն այն Է, որ ՄԱԿ-ը եւ գործընկերները չեն կարողանում «հնարավորությունների այդ պատուհանն» օգտագործել հումանիտար օգնություն հասցնելու համար: Նա ընդգծել Է, որ ՄԱԿ-ի մարդասիրական օգնությամբ բեռնված ավտոմեքենաներն արդեն երկու մնում են Սիրիայի հետ սահմանին եւ պատրաստ են սիրիական քաղաքներ ուղեւորվել Դամասկոսից թույլտվություն ստանալուց անմիջապես հետո: Սակայն մինչ այժմ այդ թույլտվությունը չի ստացվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



