Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ Մեքսիկայում հանգստանալու ժամանակ 6000 սելֆի է արել
ԼԱՅՖՔիմը հայտնի է որպես սելֆիների թագուհի: Ռեալիթի աստղ և երկու երեխաների մայր Քիմը խոստովանել էր, որ 6000 սելֆի է արել Մեքսիկայի 4-օրյա հանգստի ժամանակ: Ըստ մեր հաշվարկների ստացվում է, որ օրական Քիմը 1500 սելֆի է արել:
Թե ինչպես է Քիմը սելֆիներ անելու այդքան ժամանակ գտել` հաշվի առնելով այն, որ նա Մեքսիկա էր գնացել իր երկու երեխաների հետ, այդպես էլ առեղծված է մնում:
Կամ ավելին՝ ինչու՞ նա այդքան մեծ կարիք ուներ սելֆիներ անելու:
Հակառակ իր կնոջը՝ Քանյե Ուեսթն իր Թվիթերի էջում հայտարարել էր, որ մի կողմ է դրել իր բջջային հեռախոսը, որպեսզի կարողանա ստեղծագործել:Այնուամենայնիվ՝ կրկին առեղծված է մնում, թե հենց ինչով է Քանյեն Թվիթերի այդ հայտարարությունը գրել:
- Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



