Ավարտվել է Տիգրան Պետրոսյան փողոցի վերջնամասից Դավթաշենի 2-րդ թաղամաս տանող ավտոճանապարհի բարեկարգումը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրերի շրջանակում Դավթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան փողոցի վերջնամասից Դավթաշենի 2-րդ թաղամաս տանող ավտոճանապարհի լայնացման և բարեկարգման աշխատանքներն արդեն ամբողջությամբ ավարտվել են: Դրանով իսկ հնարավորություն է ստեղծվել Դավթաշենի 2-րդ թաղամասի վերին հատվածից Եղվարդի խճուղի և Տիգրան Պետրոսյան փողոց տանող տարածքը դարձնելու ժամանակակից չափորոշիչներին համապատասխան ճանապարհային հանգույց:
Իրենց գոհունակությունը հայտնելով կատարված աշխատանքից՝ վարորդները նշել են, որ ճանապարհային նոր հանգույցն անհրաժեշտություն էր տարածքի երթևեկությունը կանոնակարգելու համար:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



