Ինդոնեզիայում պայթյուն Է որոտացել զբոսաշրջիկների փոխադրող նավակում, կան զոհեր ու վիրավորներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻնդոնեզիայում երկու մարդ Է զոհվել, եւս 13-ը՝ տարբեր աստիճանի ծանրության վերքեր ստացել օտարերկրյա զբոսաշրջիկների փոխադրող նավակում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Detik լրատվական պորտալը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը:
«Զոհվել Է Նիդեռլանդների մի հպատակ եւ Ինդոնեզիայի մի քաղաքացի»,- ասել Է ոստիկանության ներկայացուցիչը: Տուժածների թվում զբոսաշրջիկներ կան Ավստրալիայից, Հարավային Կորեայից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից եւ Գերմանիայից:
Պայթյունը տեղի Է ունեցել շարժիչավոր նավակում, որը Բալի կղզուց ուղեւորվել Էր զբոսաշրջիկների շրջանում ժողովրդականություն վայելող Գիլի արշիպելագ՝ Լոմբոկ կղզուց ոչ հեռու: Նավակում գտնվում Էր 35 մարդ, ներառյալ անձնակազմի հինգ անդամները: Պայթյունն, ըստ նախնական տվյալների, տեղի Է ունեցել նավակի շարժիչի բռնկումից հետո:
Տեղի ոստիկանությունը միջադեպի հանգամանքների հետաքննություն Է սկսել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



