Հանրապետության հրապարակում երթևեկությունը միառժամանակ կդադարեցվի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՃանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Անկախության տոնի նախապատրաստական աշխատանքների իրականացման նպատակով՝ սեպտեմբերի 14-ին ժամը 23-ից մինչև սեպտեմբերի 15-ի ժամը 6-ը և սեպտեմբերի 15-ին ժամը 23-ից մինչև սեպտեմբերի 16-ի ժամը 6-ը կդադարեցվի երթևեկությունը Երևանի Հանրապետության հրապարակում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Ոստիկանությունը հորդորում է վարորդներին՝ վերը նշված ժամերից երկու ժամ առաջ դուրս բերել տրանսպորտային միջոցները Հանրապետության հրապարակի տարածքից, հակառակ դեպքում՝ Ճանապարհային ոստիկանությունը ստիպված կլինի դրանք տեղափոխել պահպանվող հատուկ տարածք:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



