Էստոնիայում սպանված են գտել հանրապետության հանցավոր աշխարհի առաջնորդին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԷստոնիայում հայտնաբերել են Նիկոլայ Տարանկովի դիակը, որին համարում են երկրի հանցավոր աշխարհի առաջնորդը: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով ERR-ը:
Իրավապահ մարմինների ներկայացուցիչը հաստատել է սպանության փաստը: Կենտրոնական քրեական ոստիկանության ղեկավար Քրիստա Աասի խոսքով՝ 63-ամյա Տարանկովի մարմինը՝ գլխի շրջանում վնասվածքով, հայտնաբերել են անտառում կայանված ավտոմեքենայում:
Իրավապահները, սակայն, չեն հաղորդում մարդասպանի անունը: ERR-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Տարանակովի սպանությունն անսպասելի չէր: Հանցավոր հանրության առաջնորդի դիրքերը վերջին շրջանում թուլացել էին: «Եվ ինչ-որ մեկը որոշել է օգտվել առիթից: Հիմա ազդեցության ոլորտների վերաբաշխում է տեղի ունենում»,- հավելել է աղբյուրը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
3
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



