Իրավապաշտպաններն Օբամային պահանջում են ներում շնորհել Սնոուդենին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆAmnesty International կազմակերպության եւ Քաղաքացիական ազատությունների պաշտպանության ամերիկյան միության իրավապաշտպաններն արշավ են սկսել՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայից պահանջելով ներում շնորհել ամերիկյան Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Guardian-ը:
Արշավին միացել են նաեւ քաղաքական եւ մշակութային գործիչներ, այդ թվում՝ ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու, դեմոկրատ Բեռնի Սանդերսը: Նրա խոսքով՝ լրագրողներին փոխանցելով գաղտնի փաստաթղթերը՝ Սնոուդենը ցույց տվեց, որ ԱԱԳ-ն խախտում է քաղաքացիների սահմանադրական իրավունքները՝ նրանց գաղտնալսելու համար տարբեր գործիքներ օգտագործելով:
Amnesty International-ի գլխավոր քարտուղար Սալիլ Շետտին նաեւ նշել է, որ Սնոուդենը գործել է հանրության շահերից ելնելով: Նա հայտարարել է, որ նրա համարձակ քայլից հետո նրան որպես լրտեսի վերաբերվելն առնվազն հեգնական է:



